Չեմպիոնների լիգա. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Բավարիա» - «Աթլետիկո» (2:1) եւ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» (1:0) պատասխան հանդիպումների արդյունքում, ՈւԵՖԱ-ն հրապարակել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահ. Յան Օբլակ («Աթլետիկո»):
Պաշտպաններ. Դանիել Կարվախալ («Ռեալ»), Խուանֆրան («Աթլետիկո»), Դիեգո Գոդին («Աթլետիկո»), Դավիդ Ալաբա («Բավարիա»):
Կիսապաշտպաններ. Տոնի Կրոս («Ռեալ»), Խաբի Ալոնսո («Բավարիա»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Արտուրո Վիդալ («Բավարիա»):
Հարձակվողներ. Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Գարեթ Բեյլ («Ռեալ»):
