«Փաստ» թերթը գրում է. «Օրերս անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «շուտով կհանգուցալուծվի»: Իսկ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ նախօրեին նույնիսկ ժամկետներ էր նշել՝ ասելով, թե առաջիկա 1-2 ամսում Սահմանադրական դատարանի թեման մեկընդմիշտ փակ կլինի:
Այս թեմային անդրադարձել են նաեւ իշխող ուժի այլ ներկայացուցիչներ: Ոմանք նույնիսկ նշել են, թե ՍԴ մի քանի դատավորներ օգտվելու են վաղաժամ կենսաթոշակի հնարավորությունից: Սրան գումարվում են խոսակցությունները սահմանադրական փոփոխություններով ՍԴ-ն ցրելու մասին:
«Փաստ» թերթի աղբյուրները պնդում են, որ նման հայտարարություններն ըստ էության մանիպուլյացիայի, կամ, ինչպես որոշ փորձագետներ են արդեն որակում, «քաղաքական-ինֆորմացիոն բլեֆի» տարրեր են պարունակում, որոնք նպատակ ունեն մի կողմից՝ ձեւավորել հանրային կարծիք, մյուս կողմից՝ ազդել ՍԴ դատավորների որոշման վրա:
Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունները ՍԴ-ն ցրելու ճանապարհով չեն գնա, քանի որ անհանգստացած են միջազգային կառույցների ակնկալվող սուր արձագանքից: Ինչ վերաբերում է դատավորներին, ապա նույն աղբյուրները պնդում են, որ նրանք չեն պատրաստվում օգտվել վաղաժամ կենսաթոշակից, որին մասնագետները տվել են «օրենքով կաշառք» անվանումը»:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը