Այս շենքում մարդիկ են ապրում. Շամլուղի 10-րդ շենքի բնակիչներին և սեփականատերերին չի բավարարում Լոռու մարզպետի պատասխանը. (Լուսանկարներ)

Շենքի տանիքը վերանորոգվել է, սակայն պատշգամբները փլուզվում են


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին
ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին
ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին

Բաց նամակ

Մենք՝ Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 10-րդ բազմաբնակարան, վթարային շենքի բնակիչները և սեփականատերերը, ի պատասխան մեր՝ 2019թ. դեկտեմբերի 5-ի բաց նամակի, 2019թ. դեկտեմբերի 17-ին ստացել եք ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից գրություն այն մասին, որ մեր շենքի հիմնանորոգման հարցը կրկին քննարկվել է Լոռու մարզպետարանի մասնագետների և Ախթալա համայնքի ղեկավարի հետ: Սակայն, միևնույն ժամանակ մարզպետը տեղեկացրել է. «Շենքի ընդհանուր հիմնանորոգման հարցին մարզպետարանը կարող է անդրադառնալ հանրապետության կտրվածքով բնակելի ֆոնդի պահպանմանն ուղղված ծրագրի շրջանակներում՝ այդ նպատակով համապատասխան միջոցներ հատկացնելու դեպքում: Որևէ ծրագրի առկայության դեպքում՝ Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»:

Մեզ չի բավարարում մարզպետի անորոշ պատասխանը, քանի որ մեր շենքի իրավիճակը պահանջում է հրատապ, արագ լուծումներ: Մենք կոչ ենք անում մեր շենքի ամրացման հարցը դիտարկել 2020թ. հրատապ ծրագրերում:

2018-2019թթ. ՀՀ պատկան մարմինների կողմից կատարված բազմաթիվ ուսումնասիրությունները, վստահ ենք, որ հստակ ցույց են տվել այն իրավիճակը, որում գտնվում է Շամլուղի ամենահին՝ 1930-ականների վերջերին կառուցված, այժմ անմխիթար վիճակում գտնվող շենքը: Բացի այդ թե՛ Լոռու մարզպետը, թե՛ Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարն այցելել են Շամլուղ, տեսել են, թե շենքի ետնամասը ինչպիսի սոսկալի վիճակում է գտնվում:

Կրկին ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ շենքի ճակատային մասում կան արդեն փլուզված պատշգամբներ, իսկ 3-րդ հարկի մեծ պատշգամբները արդեն փլուզվում են՝ իրական վտանգ ներկայացնելով ներքևի հարկերում բնակվող բնակիչներին կյանքին, որոնք վախենում են օգտվել իրենց պատշգամբներից:

ՀՀ իշխանություններին հիշեցնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ստացել ենք գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից, որում նշված է. «ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2019թ. մարտի 4-ի № ՔՏՄ /11.2/469-19 գրությամբ տեղեկացվել է, որ շենքում կատարված տեղատեսության արդյունքում պարզվել է, որ անհրաժեշտ է կատարել շենքի տանիքի և գլխավոր մուտքի կողմից բաց պատշգամբների վերանորոգում»:

Իսկ ավելի վաղ՝ 2018թ. դեկտեմբերին ստացել ենք նույն ամսվա 7-ին թվագրված գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից՝ ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի ուժեղացման-վերանորոգման և տանիքի հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու վերաբերյալ 2018թ. նոյեմբերի 7-ի մեր բաց նամակին ի պատասխան: Այդ գրությունում, մասնավորապես նշվել էր. «Հայտնում ենք նաև, որ խնդրի լուծման հնարավորությունը պարզաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիմել է համապատասխան գերատեսչություններ: Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ առաջարկվել էր Ախթալա համայնքի ղեկավարին Շամլուղ քաղաքի բազմաբնակարան 10-րդ շենքի վերանորոգման-ամրացման համար ներկայացնել սուբվենցիա ստանալու ծրագրային հայտ՝ մարզպետարանում քննարկելու և համապատասխան ընթացք տալու համար, և միևնույն ժամանակ առաջարկվել էր որոշել շենքի վթարայնության աստիճանը և անհապաղ ձեռնարկել միջոցառումներ բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
2019թ. ամռանը մեր շենքի տանիքը վերանորոգվեց, ինչի համար մեր շնորհակալությունը հայտնեցինք ՀՀ իշխանություններին, իսկ ոգևորված բնակիչներով մեր միջոցներով կազմակերպեցինք շենքի փոքր պատշգամբների ներկելու, մուտքի դռների և պատուհանների փոխելու գործընթացը:

ՀՀ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ պետությունից գողացված միլիոններ, միլիարդներ են բյուջե վերադարձնում, կարծում ենք, Շամլուղի ամենաանմխիթար շենքը փլուզումից փրկելը և կառուցված տանիքի վրա ծախսված գումարը «ջուրը գցելը» խիստ անտրամաբանական կլինի:

Ուստի, դիմում ենք Ձեզ, խնդրում ենք՝ մեր շենքի ամրացման պահանջը ներառել 2020 թվականի հրատապ ծրագրերում: Նկատենք նաև, որ հաճախ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի այցելելիս տեսնում ենք, թե ինչպես են 1940-50-ական թվերին կառուցված, փլուզման եզրին գտնվող բնակելի շենքերն՝ իրենց փայտե մեծ պատշգամբներով ամրացվում, նորացվում:

Հարգելի իշխանություննե՛ր, Շամլուղի 10-րդ շենքը հեղափոխական և հրատապ լուծում է պահանջում: Ի դեպ, տեղեկացնենք, որ շուրջ 25 տարի առաջ Շամլուղ քաղաքի մուտք գործող ճանապարհին մեկ անմխիթար վիճակում գտնվող բազմաբնակարան շենք փլուզվեց, բնակիչներին հարկադրված այլ շենքում բնակարաններ հատկացվեցին: Մի թույլ տվեք, որ մեր անմխիթար, վթարային շենքը նույն ճակատագրին արժանանա:

Հարգանքով՝ Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր
30.01.2020թ.
Կից տեսեք՝ շենքի ներսից և դրսից արված լուսանկարները:

դիտվել է 556 անգամ
Լրահոս
«Էդգար Ղազարյանը Սահմանադրությունը ձեռքին դաս է տալիս ՔՊ-ականներին ու Սրբուհի Գալյանին» (video) Երևանի երթևեկության խնդիրը պետք է լուծել քաղաքային ենթակառուցվածքները զարգացնելով․ Դանիելյան Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է Էսքան հակահայ ո՞նց կարելի է լինել. ընդդիմադիրը ցույց տվեց Եղոյանին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան (video) Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի Սպարտան ժամանել է Երևան լուրջ կորուստներով՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից առաջ Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO «Hyundai»-ն «Փեթակ»-ի մոտ վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածը հատող հետիոտնի ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Սպասվում է ԱՄՆ պետքարտուղարի և ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ես Արման Եղոյանի կողմից ֆիզիկական սպառնալիք տեսա․․․ ո՞վ է ուղիղ հրահանգ տվել․ Լիլիթ Գալստյան (video) Սրբուհի Գալյա՛ն, այդպես չի լինելու․․․ ուշադիր լսեք ու նայեք․ Արամ Վարդևանյան (video) «Նկատողություն անելու իրավունք չունե՛ք»․ Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սրբուհի Գալյանին (video) Լիլիթ Գալստյանի հենց այս ելույթը Արման Եղոյանին հասցրեց «հիստերիկության» (video) «Ձեր տոնը լավը չէ, դուք մի նախարար եք, ում օրոք Բաքվի հետ Հայաստանի տարածքներն են հանվել սակարկման» (video) «Քիչ էր մնում սիրտդ կանգներ կրքոտ ելույթիդ ժամանակ»․ Քրիստինե Վարդանյանն՝ Արման Եղոյանին (video) Սիլվա Համբարձումյանը զանգել է ինձ. Մեսրոպ Մանուկյանը բացառիկ մանրամասներ հայտնեց (video) «Դուք թուրքից չե՛ք տարբերվում»․ Արթուր Խաչատրյանի դիպուկ պատասխանը Եղոյանին (video) Արարատ Միրզոյանն այս ամիս Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարին «Ցեղшսպան Հաջիևի խայտառակությունը. Հայաստանին պատերազմ է հայտարարված». Էդգար Էլբակյան (video) Վայ, արա... Ի՞նչ ա, ասա՛, բա՞ն էիր ասում… ժպտացեք, շատ չի մնացել. իրավիճակը ԱԺ-ում լարվեց (video) Ռուսաստանի դեմ 35 000 ապօրինի պատժամիջոց է կիրառվել․ Զախարովա Փաշինյանը իշխանությունը պահելու համար հասել է նոր սահմանների. խաղից հանելու են… Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am