«Հրապարակը» գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում միակ արմատական ընդդիմադիրը Գեւորգ Պետրոսյանն է` Արփինե Հովհաննիսյանին չհաստատեցին: Բայց Պետրոսյանն «անցանկալի անձ է», եւ կոնֆլիկտը ԱԺ-ում նրա շուրջ հեռահար նպատակ ուներ` հասնել նրան, որ նա մանդատը վայր դնի` հանձնաժողովում իր նման վտանգավոր իրավաբան չլինի»,- ասաց մեր աղբյուրը:
Կիսո՞ւմ եք այդ տեսակետը՝ հարցրինք Պետրոսյանին։ «Այս իշխանություններից ամեն ինչ սպասելի է. ինձ մի մարդ կարող է ասել` մանդատը վայր դիր, նա այդ կարծիքին չէ»: Դե հիմա «այդ մարդու» դեմ եւս ռեպրեսիաներ են սկսել։ «Այսօր Հայաստանում բոլորի դեմ են ռեպրեսիաներ սկսվել։ Էդպես լինի, բոլորս պետք է մեր իրերը հավաքենք, Հայաստանից գնանք. թող իրենք գնան, մանավանդ որ Հայաստանն իրենց համար խորթ երկիր է։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա նախաձեռնող սուբյեկտը, տվյալ դեպքում՝ ՀՀ իշխանությունը, պարտավոր էր հայեցակարգ ներկայացնել, թե ինչ նպատակներ են հետապնդվում, ինչ թիրախներ ունեն այդ փոփոխությունները։
Հայեցակարգ չկա, ինչն էլ խելամիտ է դարձնում վարկածը, որ փոփոխություններն արվում են ինչ-ինչ անձնավորված հարցեր լուծելու համար, այդ թվում եւ ՍԴ նախագահի, պետական համակարգը յուրայիններով համալրելու, նախագահական ուղիղ կառավարման անցնելու։ Ի դեպ, հանձնաժողովը կազմված է լոյալ, յուրային մարդկանցից, ընդ որում, կան նաեւ մարդիկ, որոնց ներկայությունը խիստ տարակուսանք է պատճառում, զորօրինակ` ի՞նչ կապ ունի Դանիել Իոաննիսյանը Սահմանադրության հետ, նա կարծես թե ֆիզիկոս է»:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը