Դու պետության ղեկավա՛ր ես, հրապարակախոս չես․ Տարասովը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը կապանյան ասուլիսում մի ուշագրավ հայտարարություն արեց՝ պատասխանելով հարցին, թե 2016-ին ասել էր, որ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ եւ համաձայնությամբ, այս պահին է՞լ է այդպես մտածում։ «Ինչ որ ասել եմ 2016 թվականին, մինչեւ հիմա էլ իմ ֆեյսբուքյան էջին կա,- հպարտացավ Փաշինյանը՝ ավելացնելով,-Ձեզ ավելին ասեմ՝ ես մեր հանրության շրջանում առկա մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաեւ Ռուսաստանի մեր գործընկերների հետ եւ շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել, վերլուծել ենք իրավիճակը մանրամասն եւ փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները»։

Այս թեմայով Հրապարակը զրուցեց ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ, ով հայտնի է իր բավականին հայամետ հայացքներով։ Հարցրինք, թե ինչպե՞ս, ի՞նչ մակարդակում կարող էին նման հարցեր բարձրացվել ՀՀ վարչապետի կողմից։ Ի վերջո, ի՞նչ են պատասխանել Փաշինյանին Կրեմլից։ Տարասովն ասում է՝ պարզ չէ, թե Փաշինյանն ում հետ է այդ հարցը քննարկել։

«Նախ, մենք այդ մասին տեղեկատվություն չունենք։ Երկրորդ․ նրա այդ մեղադրանքը, որ Ռուսաստանն է սադրել ապրիլյանը, մեկ այլ բան է՝ ասել, երբ դու ընդդիմություն ես, մեկ այլ բան՝ երբ վարչապետ ես, պետության գլուխ։ Առավել եւս, երբ պետության առաջին դեմքը ՌԴ-ին՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ դաշնակցին մեղադրում է։ Դա չի կարող անել՝ հղում անելով ինչ-որ մի լրատվամիջոցի, ինչ-որ մի հրապարակման․․․ դու պետության ղեկավար ես, հրապարակախոս չես։ Ես՝ Տարասովս, կարող եմ սխալվել, դու՝ ոչ։ Սա ահավոր անպատասխանատու է»,-ասում է քաղաքագետը։ Նա, իհարկե, փորձեց հերքել Փաշինյանին՝ ասելով․ «Եթե ՌԴ-ն էր սադրում, ինչո՞ւ էր, ուրեմն, մեկ օր անց կարմիր գորգին հրավիրել Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների պետերին եւ ուլտիմատիվ հրահանգել՝ դադարեցնել կրակը»։

Շարունակելով թվարկել Նիկոլ Փաշինյանի կապանյան անպատասխանատու հայտարարությունները՝ Տարասովն ասում է․ «Եվ ՌԴ-ի կողմից շրջաններ հանձնելու մեջ, իբր, շահագրգռված լինելը հիմնավորեց ինչ-որ պարբերականի հղում անելով։ Ի դեպ, անպատասխանատու է նաեւ այդ պարբերականը չնշելը՝ դաշնակցիդ մեղադրելիս։ Դու պետության ղեկավար ես, կարող ես ունենալ հետախուզության տվյալ, հակահետախուզության, բայց հղում անել ինչ-որ թերթի․․․ Իսկ հետո վերցրեց ու շարադրեց Մադրիդյան սկզբունքները։ Եվ նաեւ մեղադրեց, որ դրանք ընդունել է Սերժ Սարգսյանը։ Սա կատարյալ հիմարություն է, որովհետեւ դրանք մշտապես եղել են բանակցությունների սեղանին։ Եվ հիմա էլ Փաշինյանը ԱԳՆ մակարդակով եւ անձնապես էլ խոսում է դրանց հիմքով։ Եվ ազնիվ կլիներ ասել, որ միջնորդների կողմից ներկայացված Մադրիդյան սկզբունքները չեն բավարարում, մենք հրաժարվում ենք դրանցից։ Եվ ի՞նչ կապ ունի այստեղ Սարգսյանը»։ Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում Կապանում վարչապետի մեկ այլ խոսքի վրա, թե Սարգսյանը պատրաստ էր տալ 7 շրջանները, համադրում է դրանք ու եզրակացնում․ «Իր տրամաբանությամբ ստացվում է, որ Ռուսաստանը պատերազմ է հրահրել այդ սկզբունքների իրագործումը խափանելո՞ւ համար։ Այո՞»։

Նա շեշտում է, որ իր այս հայտարարությամբ Փաշինյանն անհարմար դրության մեջ դրեց Արցախի նախագահի թեկնածուներին, որոնք բոլորն էլ հայտարարեցին, որ դեմ են։ «Ռուսաստանն էլ դեմ է, թեկնածուներն էլ, եւ ստացվում է, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ռուսամետ են։ Սա ի՞նչ տրամաբանություն է․․․ մենք չենք կարողանում հասկանալ, թե սա ինչ է, ինչ խաղ։ Նա ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ հրապարակախոսի կերպարից»։ Շարունակելով մեջբերել Փաշինյանին՝ Տարասովն ասաց․ «Սերժ Ազատիչն ինձ այսպիսի ժառանգություն է թողել․․․ Սերժ Ազատիչը քեզ թողել է 8 շրջան, որոնք չի հանձնել։ Ահա թե ինչ է քեզ թողել։ Եվ ոչ այդ կասկածելի բովանդակությամբ թուղթը»։

Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական մամուլը գրեց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ ախտորոշել են սուր նեւրոզ, իսկ Լուկաշենկոյի մոտ՝ նյարդաստենիա։ Տարասովին հարցրինք՝ ռուսական վրեժխնդրությո՞ւն է։ Ասաց՝ չէ, դա շատ տգեղ էր։

դիտվել է 900 անգամ
Լրահոս
18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փամբակում գետն ընկած 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը Ձերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալը Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի ՀՕՊ համակարգ Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ» «Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել են Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ Իսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանները Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Փաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցին Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն «Հաջիևը 2 ամիս ժամանակ է տվել Նիկոլին, դրա համար էր երեկ հիստերիայի մեջ»․ Արշակ Կարապետյան (video) 300,000 ադրբեջանցիները գալո՞ւ են, թե՞ չէ․ 3 հուշում․ Էդգար Էլբակյան (video) «Տակա՛նք, լավ դու ի՞նչ մարդ ես, էդ ի՞նչ էիր երեկ գոռում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video) Ուկրաինան հարված է հասցրել Մոսկվայում ադրբեջանցիների շուկային #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․Իրանը լրջագույն զգուշացում է ուղղել Բաքվին ու Երևանին․իրավիճակը կլարվի, եթե․․․ Շաքարյանց (video) ՄԻԵԴ–ը ՀՀ–ից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am