Բանակի օրվա քրեական քրոնիկոնը կամ ինչու չի աղմկում գետըԲանակի օրվա քրեական քրոնիկոնը կամ ինչու չի աղմկում գետը

Բանակի օրվա քրեական քրոնիկոնը կամ ինչու չի աղմկում գետը
Երեկ, հունվարի 28-ին, երբ ավանդաբար Հայաստանում զինվորական քայլերթեր ու տոնական շքերթներ էին լինում, անհերթ ակցիա էր ոստիկանությունում։
Սկզբից ծիծաղելի կասկածանքով բերման ենթարկվեց Narek Malianը, անմիջապես հետո ավելի անհեթեթ մեղադրանքով Կոնստանտին Տեր-Նակալյանը իսկ կեսօրվա շքերթը փակեցին Artur Danielyanին Grigor Minasyanին և Azat Adamyanին բերման ենթարկելու անԱդեկվատ օպերացիայով, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ «հանցագործներին» վնասազերծելու իր ուժգնությամբ երևի թե զիջում էր միայն Մյասնիկյան պողոտայում տարիներ առաջ իրականացված վնասազերման օպերացիային (անհամաչափ ուժն ու վնասվածքները չեմ նշում)։
Թվում էր սեփականատեր դարձած օլիգարխների ծառայություններից օգտվող թավշյա հակակոռուպցիոներների մտքից ավելի կարճատև թռիչք հնարավոր էլ չեր սպասել, բայց արի ու տես՝ հնարավոր էր։
Երեկոյան կողմ հատուկ օպերացիայով ոստիկանություն է բերման ենթարկվում Narek Samsonyanը, մեղադրանքի անհեթեթությունը չեմ նշում, արդեն գիտեք։ Նարեկ Սամսոնյանը Карл , որ առավոտից մինչև երեկո կանգնած էր նույն ոստիկանության առջև։
Գրեթե ողջ գիտակից ու ադեկվատ հանրույթը երեկ բոլոր հնարավոր ձևերով զբաղված էր տղերքին սատարելու գործով, ու բանակի օրը կարծես սկսվեց ու ավարտվեց թավշադմփոցով, իրականում չունենալով ոչ մի ազադեցություն ու չարդարացնելով թրաշավոր նոմենկլատուրայի սպասելիքները։
Այս ամենի ֆոնին քննչական կոմիտեի համար բանակի օրով աշխատանքի գնալը միգուցե արդարացվեր, եթե տղերքի գործը առընչություն ունենար նրանց հետ և նրանք պարբերաբար տեղեկատվություն տային այդ մասին։ Բայց ոչ, այս բոլոլաի մեջ պաշոնական հաղորդագրություն տարածվեց ու մոռացվեց, չքննարկվեց անգամ։ Հաղորդագրությամբ հաստատվում էր Գեորգի Կուտոյանի ինքնասպանության փաստը, և դրա համար նշվում էր խիստ անձնական պատճառներ, որոնք ընտանիքի անդամների խնդրանքով չեն էլ հրապարակվելու։
Պողոսապատկան մի շարք խմբավորումներ ծափերով ու հա-հաներով ընդունեցին երեկվա ցինիկ բեմադրությունը, առանց հասկանալու դրա սոցիալական, իրավական և ի վերջո բարոյական ազդեցությունը իրենցից յուրաքանչյուրի վրա։ Բոլցմանի հաստատունը երևի ավելի վիճելի դառնա ապագայում, քան այս իշխանությունների «վախ չափելու» անհեթեթ գործողությունների անօրինականությունը, բայց մի բան աներկբա է՝ հարևան Պողոսը, լինի գրագետ թե անգրագետ, սեփական մաշկի վրա է զգալու դմփ-դմփ-հու-ի ցանկացած հնչյունի խլացնող ձայնը։

Գրել է Ռոբերտ Հայրապետյանը

դիտվել է 248 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am