Ես այդ գեներալների ուսադիրները ցուցադրաբար կպոկեի.Արամ Մանուկյան

Ժողովրդավարության ազգային պլատֆորմի կազմակերպած «Պատերազմ եւ ընտրություններ» թեմայով քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր ելույթում նշեց. «Իրավիճակը լարված է, ամեն օր հնարավոր են բացասական զարգացումներ: Խաղի կանոնները, որոնք ոչ պատերազմական վիճակում գործում են, որոշ ձեւափոխումներ են ունենում, երբեմն պետք է աշխատեն դաշտային կանոններ:Ես ճիշտ չեմ համարում այն գեներալների ակտիվ գործընթացը, որոնք ՀՀ-ում տնտեսական մենաշնորհների մեջ են, բիզնեսներ են գողանում եւ իշխանությունները հանդուրժում են նրանց: Ես որ լինեի, այդ գեներալների ուսադիրները ցուցադրաբար կպոկեի: Ես որ լինեի, Միհրան Պողոսյանին շնորհակալություն չէի հայտնի իր աշխատանքի համար»: «Եթե պատերազմական վիճակ է, չի նշանակում, թե ընտրությունների հետ կապված մենք չպետք է պայքարենք իրենց 5 կետերի համար:  Ինձ զանգում են մեր տղաները, որոնք դիրքերում են եւ խնդրում են լուծել իրենց վարկերի հարցը: Ես չեմ կարող լուծել այդ հարցը, իրենք ամեն ամսի 15-ին մուծումներ են անում, հիմա դիրքերում են եւ անորոշություն է: Իշխանությունները պետք է լուծեն այդ հարցը, պետք է ավելի կոշտ կանոններ աշխատեն: Պոռոտախոսությամբ, թուրքին հայհոյելով՝ սահման չեն պահում: Ուժեղ Հայաստան է պետք՝ կանխատեսելի տնտեսություն, արտաքին դիվանագիտական հարաբերություններում բարեկամների քանակի աճ, ներսում վստահելիություն, մարդու իրավունքների պաշտպանություն, կանխատեսելիություն: Սա՛ է ուժեղ Հայաստանը: Կունենանք ուժեղ Հայաստան՝ կունենանք ուժեղ Ղարաբաղ, թե չէ ԱԺ խոսափողները քրտնացնելով չի, սա՛ է հարցի լուծումը»,-հայտարարեց նա:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Ո՞վ կգլորի մեզ համար քարը գերեզմանի» Վեհափառի հանդիսապետությամբ Վեհարանում կատարվել է Սուրբ Հարության Տնօրհնեք Նալբանդյան գյուղում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մոխրակույտի Վարորդը Հայանիստում «Mercedes»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորակում․ կան վիրավորներ Սկսվում է նրա նոր կյանքը և այդ նոր կյանքը մենք պարտավոր ենք կերտել միասին՝ հանուն ՀՀ-ի․ Սարգսյան Զորի Բալայանը Արցախյան գոյամարտի գաղափարական ռահվիրաներից էր, Հայրենիքի անձնուրաց նվիրյալ․ Օհանյան Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում․ Վեհափառ «Նոր Ձորաբերդ» ռեստորանից գողություն են կատարել․ վնասը կազմում է 6 մլն դրամ Բեյրութի հայկական շրջաններում պայթյուններ չկան, բայց դրանց սարսափելի ձայները լսվում են 21-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. Մարգարա-Վանաձոր հատվածում բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2107» ԵՄ-ին միանալուց հետո Հայաստանը Ռուսաստանի հետ օդային կապ չի ունենա. ՌԴ փոխվարչապետ Համախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոն․ «Փաստ» Դավիթի ինքնազգացողությունն այսօր ավելի վատ էր․ պաշտպան Բալայանը Արցախյան շարժման գաղափարախոսներից էր, դա արտացոլված է իր թողած գրական ժառանգության մեջ Հույս ունեմ` այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿ-ն տեսանյութ է հրապարակել Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը վերջին խոսք չունի Թող Սուրբ Հարության ավետիսը ուղղորդի ձեզ կասկածների պահին, երբ ամեն ինչ մթագնած է թվում․ Սրբազան Խաթարվում է մեր ժողովրդի հոգևոր անվտանգությունը. բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին. Սրբազան Մահացել է ղարաբաղյան շարժման մասնակից Զորի Բալայանը «Չկա անարդարություն, որ արդարությամբ չհաղթահարվի». Մասյացոտնի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am