Զգույշ եղե՛ք և մի՛ փորձեք մարդկանց անձնական կյանք մտնել. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ իշխանություններին

Ինձ համար կալանավորումը և այլ սցենարներ միևնույն են: Այս տաղավարից դուրս գալուց հետո ցանկացած սցենար սպասելի է ինձ համար և ես պատրաստ եմ ցանկացած սցենարի: Այս մասին իր հարցազրույցի ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

«Ներքաղաքական, հասարակական դիսկուրսը շատ վատն է դարձել հիմա: Մենք չգիտենք արժանապատիվ պարտվել, մենք գիտենք նենգաբար հաղթել, բայց նենգաբար հաղթելը շատ ավելի վատ է: Քեզ կթվա, թե դու ժամանակավորապես ստացար այդ առավելությունը, հաղթեցիր, բայց պատմությունը քեզ քո տեղն է դնելու»,- ասաց նա:

ՍԴ նախագահը նշեց, որ չի ուզում հավատալ այն հրապարակումներին, որ իր դեմ արշավն անձամբ վարչապետն է ղեկավարում. «Չեմ ուզում հավատալ մամուլի հրապարակումներին, որ եղել է խորհրդակցություն, այցելել է կոնկրետ մարմիններ, բայց, ցավոք սրտի, օդում կախված է մնում այդ ամբողջը: Եվ դա հաստատվում է նաև վարչապետի խոսքերից»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «թավշյա հեղափոխությունից» հետո անմիջապես չեն պահանջել իր հրաժարականը, Սահմանադրական դատարանի նախագահն ասաց. «Իրավունք ունեի՞ն պահանջելու, մենք իրավական պետությո՞ւն ենք, թե՞ քրեական ենթամշակույթին բնորոշ տարրերով ենք խոսում, «պանյատներով ենք» խոսում, որ եկել ենք իշխանության, ապեր, պետք ա գնա՞ս: Եթե խոսում ենք իրավական լեզվով, ապա որտե՞ղ էր դա գրված»:

Վարչապետի մեկ այլ հայտարարության՝ արտերկիր այցելությունների վերաբերյալ հետաքննություն իրականացնելու մասով Հրայր Թովմասյանը նշեց. «Հուսով եմ, մենք 37 թ.-ին չենք վերադարձել, երբ մարդու անձնական կյանքն էլ դարձել է հանրային իշխանությունների ուսումնասիրման առարկա: Պաշտոնական երկու այց եմ ունեցել՝ Սանկտ Պետերբուրգ և Լատվիա, իսկ թե մասնավոր ինչ այցելություններ եմ ունեցել, ապա կմեջբերեմ հետևյալը՝ անձի վերաբերյալ տեղեկությունները օրենքով չնախատեսված նպատակով հավաքելը և դրանք տարածելը... զգույշ եղեք դրա հետ կապված: Իմացեք, որ մի օր էլ դուք եք պատասխան տալու՝ ուր էիք գնացել, ում հետ էիք խոսում, որ ժամանակահատվածում եք հանդիպել և այլն: Այնպես որ զգույշ եղեք և մի փորձեք մարդկանց անձնական կյանք մտնել»:

դիտվել է 666 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am