Դավութօղլուն մայիսի 5-ին կհայտարարի հրաժարականի մասին.աղբյուր
Թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների հայտնում է,որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կարող է հինգշաբթի օրը՝ մայիսի 5-ին, հայտարարել իր հրաժարականի մասին: Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարչության նիստից հետո մամուլի ասուլիս կանցկացնի, որտեղ նա կարող է հայտարարություն անել վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին: Քննարկվում է նաև տարբերակը, որ հայտարարությունը կտարածվի առանց մամուլի ասուլիսի: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև կայացած վերջին հանդիպման ընթացքում որոշվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումար անցկացնել։ Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ համագումարի ընթացքում որոշվելու է Դավութօղլուի «ճակատագիրը»:
