Հետաձգել պարտադիր վճարման ժամկետը
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց,որ ՀՀ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում: «Նախագծով առաջարկվում է ժամկետի փոփոխություն՝ 2017թ. հուլիսի 1-ը փոխարինել 2018թ. հուլիսի 1-ով:Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մշակվել է հարկային օրենսգիրք, որը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը: Նախատեսվում է, որ ամբողջ հարկային համակարգի իրավական կարգավորման առումով աշխատանքներն ավարտին կհասցվեն 2017թ. վերջին: Եվ քանի որ ամբողջ հարկային համակարգն այսօր կիրառում է էլեկտրոնային տեղեկատվական համակարգ, ապա այդ էլեկտրոնային տեղեկատվական համակարգը ևս պետք է համապատասխանեցվի նոր օրենսգրքի դրույթներին: Նախատեսվում է, որ այդ աշխատանքները հնարավոր կլինի ավարտել 2018թ. առաջին եռամսյակում»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
