15 օրում պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը. Գուրգեն Եղիազարյան
ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում անդրադարձան այն հարցին ,որ պե՞տք է Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետությունը։ «Պետք չէ բաց թողնել պահը. առաջիկա 15 օրվա ընթացքում պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը։Պահն է դա անել, քանի որ Ադրբեջանն անցավ ռուբիկոնը, հարձակվեց խաղաղ բնակչության վրա՝ մի կողմ շպրտելով միջազգային նորմերը։ Եթե Ադրբեջանը հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը, ապա մենք ինչու՞ պետք է հաշվի առնենք։ Եթե պահը կորցրեցինք, հետո դժվար է լինելու ընդունել Արցախի անկախությունը»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը: ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն այն կարծիքի է,որ ճանաչելով Արցախը, մենք խաչ ենք քաշում բանակցային գործընթացի վրա. «Կարծում եմ, որ Հայաստանում եւ աշխարհում չես գտնի մի հայ, որը դեմ կլինի Արցախի ճանաչմանը, մենք իսկապես պետք է ճանաչենք այն։ Բայց դեռեւս ժամանակը չէ, որ աշխարհին ասենք, թե անելիք չունենք, եւ բանակցությունները մի կողմ ենք դնում։ Այսօր ժամանակը չէ»։
