Թուրք ղեկավարը Իսրայելում ձերբակալվել է
Իսրայելում ձերբակալվել է թուրքական ընդդիմադիր «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեստեչին, գրում են թուրքական լրատվամիջոցները: Դեստեչին և կուսակցության մի շարք անդամներ ժամանել էին Իսրայել՝ այցելելու մուսուլմանական սրբավայրերից մեկը՝ Ալ-Աքսա մզկիթը: Այլ տեղեկություններ դեռ հայտնի չեն, գրում է haqqin.az-ը:
