Առանց ԼՂ խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսք անգամ լինել չի կարող
Մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվի։ Այդ մասին Թուրքիայում անցկացված միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Պատասխանելով հարևան երկրների հետ հարաբերությունների մասին հարցին` նախարարը կրկնել է, թե Հայաստանն «օկուպացրել» է Ադրբեջանի տարածքի 20%-ը փոխանցում է haberler.com-ը։ «Առանց այդ խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ադրբեջանի խնդիրն անմիջականորեն Թուրքիայի խնդիրն է»,- նշել է Չավուշօղլուն։ Հիշեցնենք, որ սա առաջին անգամը չէ, երբ թուրք պաշտոնյաները Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կապում են ԼՂ հիմնախնդրի լուծման հետ։
