«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին «էրեբունի պլազա» հյուրանոց զենքով ներխուժման դեպքը շարունակում է լայն քննարկման առարկա մնալ հանրության շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթին հյուրանոց ներխուժած և ձերբակալված Արթուր Թորոսյանի մասին իրավապահների բանավոր խոսակցություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նա իր քայլը բացատրել է բավականին տարօրինակ կերպով: Երբ իրավապահները նրանից հետաքրքրվել են, թե ինչու է զենքով ներս մտել, ինչու է կրակել, նա բանավոր բացատրել է, թե ինքը մենակ չի եղել, իր մեջ մարդ կա, որը ասել է՝ գնա' այդ քայլին: Ավելին՝ նա խնդրել է իրեն ժամանակ տալ, որ իր միջի մարդու հետ խոսի, որպեսզի կարողանա պատասխանել բոլոր անհրաժեշտ հարցերին:
Այնուհետև նա ասել է, թե իր մեջի մարդը ցանկացել է հանդիպել ՀՀ երկրորդ նախագահի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, քանի որ նրան բան ունի ասելու: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս իրողությունը հաշվի առնելով՝ իրավապահները նշանակել են դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզեն՝ ինչքանով է հոգեպես հավասարակշիռ վիճակում եղել Արթուր Թորոսյանը հարձակում գործելիս:
Նկատենք նաև, որ նախաքննական մարմինը պարզել է, որ Արթուր Թորոսյանը որսորդական զենքը գնել է օրեր առաջ հենց հյուրանոց մտնելու նպատակով»։
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը