Գերմանիան աչք է փակում Հայոց ցեղասպանության վրա. թուրք պատգամավոր
Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիան աչք է փակում Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի, ասորիների և հույների ցեղասպանության վրա, գրում է Horizon Weekly-ն: Օզդեմիրը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ բանաձև էր ներկայացրել, որը Բունդեսթագը կքննարկի հունիսի 2-ին: «Եթե 1915-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչված լիներ, ոչ մի էթնիկ փոքրամասնություն այլևս հետապնդումների և հարձակումների չէր ենթարկվի: Եթե հայերին չկոտորեին, Վանը կդառնար Արևելքի Փարիզը», - ընդգծել է Օզդեմիրը: Վերջինս հավելել է նաև, որ «թուրքական դասագրքերում պետք է ներառվի ճշմարտությունը Ցեղասպանության մասին, և Թալեաթ Փաշան չպետք է հերոս լինի երեխաների համար»:
