«Ապրիլի սկզբին մենք հաղթել ենք». Սերժ Սարգսյան. լուսանկարներ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ, որտեղ դիմելով ներկաններին հայտարարել է . «Թող ոչ ոք չկասկածի՝ մենք վստահ քայլերով հասնելու ենք մեր բոլոր նպատակների իրականացմանը: Ապրիլի սկզբին մենք հաղթել ենք, հաղթել ենք մեր միասնական կամքի ու մեր հավատի շնորհիվ: Մեր հաղթանակները շարունակվելու են, շարունակվելու են բոլոր ոլորտներում: Այսօր ձեզնից՝ Հանրային խորհրդի անդամներից ես ակնկալում եմ ձեր մասնաբաժին աջակցությունը մեր հետագա հաղթանակների ապահովման գործում: Մենք նախ և առաջ մեր հանրության շրջանում պետք է վառ պահենք հաղթանակի բերկրանքը, հավատը սեփական ուժերին, մեզնից յուրաքանչյուրը պետք է դառնա միասնության քարոզիչ, միավորող առաջնորդ: Երբ մենք միասին ենք ու վստահ մեր ուժերին, ոչ ոք մեզ չի կարող վնասել: Իսկ մենք այսօր միասին ենք ու վստահ մեր ուժերին: Ուրեմն՝ մեր հրապարակային գործունեությամբ, մեր խոսքով ու գործով անենք այնպես, որ վաղն էլ նույն եռանդով միասնական ու վստահ լինենք: Ահա, թե ինչ օժանդակություն եմ ակնկալում ձեզնից»- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
