Գուցե վաղն էլ ասուլիս տա Տանզանիայո՞ւմ, որ մեր գործն ավելի բարդացնի

«Հրապարակ»-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր հերթական ասուլիսն անցկացնել Կապանում։

Ու քանի որ մամուլի խոսնակ չունի, այդ մասին մի քանի օր առաջ լրագրող-վարչապետն անձամբ էր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել՝ իր հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S'UNIQUE» կինոթատրոնի շենքում: Ապա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին առաջարկել էր հավատարմագրվել ասուլիսին մասնակցելու համար։

Սովորաբար արտագնա ասուլիսների ժամանակ կառավարությունը հոգում է լրատվամիջոցների տեղափոխման և եթե գիշերելու հարկ կա՝ գիշերակացի հարցը, սակայն այս անգամ մեր հեղափոխական իշխանությունները որոշել են այդ հոգսը չվերցնել իրենց վրա՝ ով ինչպես ուզում է պետք է Կապան հասնի, որ մասնակցի վարչապետի ասուլիսին։

«Կառավարությունը չի հոգալու տեղափոխման և կեցության ծախսերը, բոլոր լրատվամիջոցները, որոնք ցանկանում են ներկա գտնվել, սեփական միջոցներով կարող են գնալ Կապան և մասնակցել ասուլիսին»,-Hraparak.am-ին ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ տարածքում կառավարությունը երբեք լրատվամիջոցների կեցության ծախսերը չի հոգացել։ Հիմա նաև փոխադրման ծախսերը չեն հոգում։

Հարցին՝ ինչո՞ւ է կառավարությունը որոշել արհեստական բարդություններ առաջացնել լրատվամիջոցների համար, ճիշտ չէ՞ր լինի այդ ասուլիսն անել Երեւանում՝ եթե տեղափոխման հոգսը մնալու էր ԶԼՄ-ների վրա, Խաչատրյանն ասաց․ «Արհեստական բարդության խնդիր չկա, եթե գիտեք, նման մոտեցում է որդեգրվել, որ վարչապետն իր մամուլի ասուլիսները նաև մարզերում է անցկացնելու, և այս անգամ որոշում է կայացվել անցկացնել Կապանում։ Եթե հիշում եք, նախորդը տեղի է ունեցել Լոռու մարզում»։

Հիշեցրինք, որ Լոռու մարզում՝ Վանաձորում անցկացված ասուլիսին մասնակցելու համար կառավարությունը լուծել էր լրատվամիջոցների տեղափոխման, անգամ սնվելու խնդիրը, սակայն Խաչատրյանն ընդամենը կրկնեց, որ այս անգամ նման որոշում է կայացվել։

Նկատենք, որ սա լրագրող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական «սիրո» և «համերաշխության» դրսևորումն է լրատվամիջոցների նկատմամբ, երբ նա հնարավորինս բարդացնում է լրագրողների աշխատանքը։

Փաշինյանը, լավ իմանալով, որ այսօր Հայաստանում լրատվամիջոցների համար հեշտ չէ սեփական միջոցներով հասնել Կապան, այնտեղ հյուրանոց վարձակալել, որ մասնակցեն վարչապետի ասուլիսին, հատուկ այնպես է անում, որ առավելագույն դժվարություններ ստեղծի ԶԼՄ-ների համար։ Բացի այդ, առնվազն տարօրինակ է վաչապետի այս մոտեցումը՝ պարտադիր արտագնա ասուլիսներ կազմակերպել, այն դեպքում, երբ լրատվամիջոցների մեծ մասը Երևանում են գործում։

Այդ դեպքում հետաքրքիր է՝ ում համար է վարչապետը Կապանում ասուլիս տալիս՝ քանի լրատվամիջոց կա Կապանում։ Նույն տրամաբանությամբ՝ հաջորդ անգամ Նիկոլ Փաշինյանը կարող է իր ասուլիսը կազմակերպել, ասենք, Լոնդոնում, Նյու Յորքում, Տոկիոյում կամ, ասենք, Տանզանիայի մայրաքաղաք Դոդոմայում։ Ստացվում է՝ այն լրատվամիջոցները, որոնք հնարավորություն չեն ունենա մեկնել վերոնշյալ երկրներ, կզրկվեն վարչապետի ասուլիսին մասնակցելու հնարավորությունից։ Կարծես թե վարչապետին օր առաջ մի խելքը գլխին մամուլի խոսնակ է հարկավոր, որ այս տարրական նրբությունները նրան հուշի»։

դիտվել է 515 անգամ
Լրահոս
Սերժ Սարգսյանի ուղիղ պատասխանը Փաշինյանի սպառնալիքին (video) Արցախցի կնոջ կոշտ պատասխանը՝ Փաշինյանին (video) Լա՛վ, դու ինչքա՞ն չես սիրում քո ժողովրդին․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (video) #ՀԻՄԱ․ «Լսե՛ք խոսքերս՝ Նիկոլը փախչելու է»․ Արամ Հարությունյան (video) «Ամբողջ կյանքում, Նիկո՛լ, սոված ես եղել․․․»․ Երվանդ Բոզոյան (video) Կհարցաքննվե՞ն Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ու Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ի՞նչ դեմք ունի Փաշինյանը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի (video) «Հրապարակ». Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա շանտաժ է՝ իրենց էմոցիաների հետ են խաղում Ովքե՞ր են զոհվել․ Իրաքը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին և Իրանին ԱՄՆ-ն Իրանին է ուղարկել 15 կետից բաղկացած ծրագիր՝ Մերձավոր Արևելքում պատերազմն ավարտելու համար Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 389 ԱԹՍ Լա՛վ լսեք՝ ի՞նչ է հանձնելու Նիկոլը վաղը․ Արթուր Խաչիկյան (video) Մի խումբ ՀԿ-ներ ԱԺ-ին կոչ են անում են ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավոր ընտրելուց «Հրապարակ»․ Նոր վարույթ Ծառուկյանի նկատմամբ Այո՛, ՔՊ-ին ռադ լինելուն երկու ամիս է մնացել, խոսքերս ծանր են տարել․Հակոբ Ասլանյանը՝ Ալեն Սիմոնյանին (video) Դժվար է, բայց պետք է անել Թուրքիայում նախկին նախագահների են ձերբակալել․ խոշոր սկանդալ Մենք իրավունք չունենք մոռանալու կամ ուրանալու այդ գենետիկ կոդը․ Բելլա Քոչարյան «Եթե էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի»․ Ռոբերտ Քոչարյան (video) Ձախողված Նիկոլ Փաշինյանը ո՞ր թեմայի շուրջ կարող է նստել ու խոսել․ Ռոբերտ Քոչարյան Հերի՛ք է․ Միկրոինֆարկտ եմ ապրում, ինչի են պարում, տժժում․ անհետ կորածների ծնողներ (video) Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ երեխաների ներկայությամբ ձերբակալության, ազատությունից զրկելու գործողություններից․ ՄԻՊ Եթե Արցախի թեման փակ է, ինչո՞ւ է անընդհատ քննարկումների կիզակետում «Պատուհան է բացվել»․ Ռոբերտ Քոչարյանը քարտեզով ներկայացնում է Հայաստանի հնարավորությունները (video) Կա՛մ Նիկոլը հունիսի 7-ին միացնում է Հայաստանի կործանման ժամացույցը, կա՛մ… Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am