««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում լուրջ վերադասավորումներ են սպասվում ՀՀ դիվանագիտական կորպուսում. չի բացառվում, որ ՀՀ դեսպանների հետկանչի նոր ալիք սկսվի։
Նիկոլ Փաշինյանը քանիցս դժգոհել է դեսպանների աշխատանքից՝ ակնարկելով, թե նրանցից ոմանք զբաղված են «սաբոտաժով» և գրեթե ոչ մի խնդիր չեն կարգավորում։ Դժգոհությունների համար լուրջ առիթ են հանդիսացել նաև ներդրումային գործընթացներին դեսպանների պասիվ մասնակցությունը։
Տարեվերջին ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետն ակնարկել է, որ դեսպանների հետկանչի հարցը կառավարության «խոշորացույցի» տակ է, ուստի պետք է ներդնել հնարավոր բոլոր ջանքերը հեղափոխության կարևորությունը համապատասխան «բացվածությամբ» ներկայացնելու համար։
Թերթի՝ ԱԳՆ աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում Փաշինյանը նաև նոր դիվանագիտական կոչումներ կշնորհի. այստեղ էլ հանրությանը սպասվում են լուրջ անակնկալներ։ Մասնավորապես, թերթին տեղեկություն է հասել, որ հատուկ հանձնարարություններով դեսպանի կոչում է շնորհվելու Րաֆֆի Հովհաննիսյանին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը