Ասադը Ռուսաստանի դաշնակիցը չէ. Լավրով
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:«Ասադը Ռուսաստանի դաշնակիցը չէ այն իմաստով, որով Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, թեև Մոսկվան աջակցում է նրան ահաբեկչության և պետության պահպանման դեմ պայքարում»,- ասել է Լավրովը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ արտգործնախարարը նշել է, որ իրենք նրան աջակցում են ահաբեկչության և Սիրիայի՝ որպես պետության պահպանման դեմ պայքարում:
