Հրապարակ օրաթերթը գրում է. «Նոր Հայաստանի նոր իշխանությունները յոթ մղոնանոց քայլերով են հաջողություններ արձանագրում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը («դիջեյ») Երևանի Տերյան փողոցում՝ «Ցիտադելի» շենքում, վերաբացել է նախկինում գործող իր ակումբը՝ «Ֆերմատան», որը հեղափոխությունից հետո վերազինվել է, շատ թանկ տեխնիկա է բերվել, միայն ձայնային «սաունդը» մոտ 50 հազար դոլար արժե և բերվել է Մեծ Բրիտանիայից: «Նյու-կլուբում» Ամանորի օրերին ՀԴՄ կտրոն չեն տվել, հարցին` ինչո՞ւ, պատասխանել են` հանրապետությունում ՀԴՄ-ի թուղթ չկա:
Ի դեպ, Ամանորի գիշերն այնտեղ են անցկացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, մի շարք ՔՊ-ականներ: Այն այժմ ամենամոդայիկ ակումբներից է համարվում։ Հիշենք, որ Ամանորից առաջ էլ Աղաջանյաններին պատկանող «Զիգզագ» ընկերությունը կտրոններ չէր տրամադրել, ինչի համար Պետեկամուտների կոմիտեն տուգանել էր ընկերությանը՝ 5 օրով կասեցրել էր «Զիգզագի» գործունեությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը