Արտակարգ իրավիճակ Երևանում

Այսօր` հունվարի 20-ին, SHAMSHYAN.com էին ահազանգել Էրեբունի վարչական շրջանի վարդաշեն 11 փողոցի մեծ թվով բնակիչներ, ովքեր խնդրում էին, որպեսզի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, վերջապես, կարգի հրավիրի թե «Վեոլիա Ջրին» և թե Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «30 տարուց ավելի է՝ էս խնդիրը կա։ Ում ասես՝ դիմել ենք, բոլորը «քոփի-փեյսթ» արած՝ նույն պատասխանն են տալիս՝ միջոցներ չկան։ Հետաքրքիր է, եթե միջոցներ չկան, ուրեմն մի ամբողջ թաղամասի բնակիչներ պետք է նման պայմաններո՞ւմ ապրեն։ Դիմում ես թաղապետարան, դիմում ես «Վեոլիա Ջուր», ասում են՝ մենք իրավասություն չունենք, դա մեր իրավասության մեջ չի մտնում։ Նման դարակազմիկ պատասխան, երևի, միայն Երևան չսիրող պաշտոնյաները կտան։ «Արգիշտի թագավորը կենդանի լիներ, կասեր՝ էդպե՞ս եմ ձեզ Երևան հանձնել, եթե իմ ամրոցի հարևանությամբ չեք կարող վերացնել հակասանիտարական վիճակը, չեք կարողանում բնակիչների անվտանգությունն ապահովեք, դուք ի՞նչ ղեկավար»,-կեսկատակ-կես լուրջ ասում էին բնակիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված տների հարևանությամբ հոսում է Ողջաբերդի Գետառը, ու եղած կամուրջն էլ դարձել է մի իսկական պատուհաս։

Այն ոչ միայն վթարային է, այլև ամիսը մեկ-երկու անգամ ձկնորսի նման էնտեղից կամ երեխաների են հանում, կամ ավտոմեքենաներ։ Միակ սփոփանքը նա է, որ տուժածներ կան. «Հիմա ձմեռ է, գարշահոտությունը այդքան էլ չի զգացվում, բայց ամառը գարշահոտության դեմն առնելու համար երեխաներին դպրոց ու մանկապարտեզ ենք ուղեկցում բժշկական դիմակները կրած, նույնիսկ հարևանությամբ աշխատող դեղատների աշխատակիցներն ասում են. «Ձմեռը գալիս է, բժշկական դիմակներ չե՞ք տանում, էլ չենք ասում, որ մոծակներն էլ իրենց հերթին են բնակիչներին անհանգստացնում»։ Բնակիչներն ասում էին նաև. «Բազմաթիվ անգամ դիմել ենք «Վեոլիա Ջրին», «Վեոլիա Ջուրն» ուղարկում ա Էրեբունու թաղապետարան, Էրեբունւ թաղապետարանն էլ ուղարկում ա «Վեոլիա Ջուր», հետո երկուսը ուղարկում են «Փեթակ»-ի մոտ ինչ-որ կազմակերպություն, ու տենց ամեն օր։ Արդեն էնքան ենք վարժվել էդ ճանապարհների վրա, որ մթով էլ կարանք գնանք։ Հիմա արդեն մեր միակ հույսը քաղաքապետ Հայկ Մարությանն է, ով, եթե բարի կամք դրսևորի, ինչին մենք հավատում ենք, ապա էս հակասանիտարական վիճակը մեր թաղամասում կկարգավորվի։ Մենք ընդունում ենք նաև, Գետառի մեջ բնակիչներն են նաև լցնում աղբ, բայց դա էլ ունի իր պատճառները. եթե, ինչպես բազմաթիվ տեղերում, Գետառի երկայնքով ցանկապատներ լինեն՝ նաև ելնելով անվտանգությունից, բնակիչը հո հիմար չի՞՝ աղբը նետի գետը։ Մենք նույնիսկ մի քանի անգամ մեր ուժերով մաքրել ենք Գետառը, բայց կոյուղատարերը մենք չենք կարող մաքրել։ Դա պետք է անեն «Վեոլիա Ջրի» աշխատակիցները, ովքեր քան տարի է, վարպետորեն փափուկ բարձ են դնում մեր գլխի տակ, ոչ մի գործողություններ չանելով կոյուղատարերի մաքրման ուղղությամբ»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Աբրահամյանի մամուլի խոսնակ Արթուր Օսիպյանը հայտնց, որ վարչական շրջանի ղեկավարը պատասխաանատվություն է հայտնել հինգշաբթի օրը՝ հունվարի 23-ին, հանդիպել թաղապետարանում բնակիչների հետ, քննարկել խնդիրները և հնարավորության սահմաններոմ բարձրացված պրոբլեմները լուծել՝ ի շահ բնակչի։ Բնակիչները հուսով են, որ այս անգամ թաղապետարանը խոսքից կանցնի գործի, հակառակ դեպքում կարող ենք հայտարարել, որ ոչինչ էլ չի փոխվել՝ թե նախկիններն են հայտնի ֆիլմի՝ Արութին Զիմզիմովի նման խաբում ին, այնպես էլ սրանք»։ 

դիտվել է 1077 անգամ
Լրահոս
18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փամբակում գետն ընկած 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը Ձերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալը Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի ՀՕՊ համակարգ Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ» «Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել են Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ Իսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանները Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Փաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցին Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն «Հաջիևը 2 ամիս ժամանակ է տվել Նիկոլին, դրա համար էր երեկ հիստերիայի մեջ»․ Արշակ Կարապետյան (video) 300,000 ադրբեջանցիները գալո՞ւ են, թե՞ չէ․ 3 հուշում․ Էդգար Էլբակյան (video) «Տակա՛նք, լավ դու ի՞նչ մարդ ես, էդ ի՞նչ էիր երեկ գոռում»․ տարեց կնոջ դիպուկ խոսքը (video) Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ ՌԴ–ն բողոքի նոտա է հղել ՀՀ–ին Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման համար․ Զախարովա (video) Ուկրաինան հարված է հասցրել Մոսկվայում ադրբեջանցիների շուկային #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․Իրանը լրջագույն զգուշացում է ուղղել Բաքվին ու Երևանին․իրավիճակը կլարվի, եթե․․․ Շաքարյանց (video) ՄԻԵԴ–ը ՀՀ–ից պահանջել է ստեղծել արդյունավետ միջոց՝ չափազանց երկարատև դատավարությունների խնդրի լուծման համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am