Հեղափոխությունը կայֆ էր, ստացաք, դե լրջացեք։ Հաջորդն առաջին դեմք կարող է լինել

Վերլուծաբան Սարո Սարոյանը գրել է․

« Որքան էլ ցավալի է արձանագրումը, բայց պետք է նշեմ, որ պետական կառավարման համակարգն այսօր պատրաստ չէ քաղաքական սպանությունների բերած մարտահրավերին։ Անգամ չկա այն ընկալումը, որ այս սպանությանը միանշանակ պետք է հետեւեն ԱԱԾ ղեկավար կազմի պաշտոնանկությունները, ներքին քննությունը ԱԱԾ բոլոր ստորաբաժանումներում եւ այլն։ Երեկ լսում էի կառավարող ուժի մի պատգամավորի ու կարող եմ ասել, որ նման պրիմիտիվ մտածողությունը չարիք է պետության համար։ Տգիտությունն իր հերթին քանդում է ամեն դրական բան, որ այս ընթացքում ստեղծվել էր առանձին անհատների ջանքերի շնորհիվ։ Հայտարարել, որ պատկան մարմինները զբաղվում են դեպքի հանգամանքները պարզելով, դա շատ քիչ է ու դա դեռեւս պետական կառավարում չէ։ Հարգելի՛ պարոնայք ու տիկնայք, ԱԱԾ-ն նրա համար չէ, որ դեպքերի հետեւից գնա, կամ ինչ-որ կոռուպցիոներների բացահայտի։ ԱԱԾ-ն նրա համար է, որ ազգային անվտանգությանը վերաբերող վտանգավոր մտադրությունները, ծրագրերը նախականխի, պետությանն ու հանրությանը վտանգ ներկայացնող արտաքին ու ներքին սուբյեկտների քայքայիչ գործունեությունը վեր հանի ու խափանի։ Այսօր կա բոլորիս հայտնի հրեշավոր դեպքը ու առնվազն եթե չլինեն մի քանի տասնյակ պաշտոնանկություններ, մի քանի հարյուր պաշտոնի իջեցումներ ու նկատողություններ, ուրեմն պետության մեջ կառավարման համակարգը գետնին է հավասարեցված։ Ազգային անվտանգությունը պետության ողնաշարն է։ Արդեն երկու տարի փորձում եմ շատ քաղաքական դեմքերի նման տարրական բաները փոխանցել, դիմացս հայկական տգիտությունն է երեւակվում։ Եթե չկա գիտակցումը, որ ԱԱԾ տնօրենի սպանությունը պետության երկրորդ դեմքի սպանությունն է, ուրեմն այդպիսի պետությունը միայն ֆորմալ առումով է պետություն։ Էլ ինչ է պետք, որ թմբիրից շատերը դուրս գան։ Հեղափոխությունը կայֆ էր, ստացաք, դե լրջացեք։ Հաջորդն առաջին դեմք կարող է լինել (ներկա կամ նախկին՝ կարեւոր չէ)։ Նման երկրաշարժից հետո ձեր երեխայական թոթովանքները չեն անցնելու, դուք եք պատժվելու։ Այսօր պատժեք թերացողներին, որ վաղը կարողանաք փողոց դուրս գալ ու որպես չափահաս քաղաքացի հանդես գալ»։

դիտվել է 1135 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am