Ցավալի է, որ Հանրային խորհուրդը հանձնվել է անբարո վարք ունեցող մեկին. Հովհաննես Հարությունյան

«Հաղթանակած» նախաձեռնության համահիմնադիր Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ շատ էի ուզում գրել, բայց չգրեցի, որովհետև վստահ էի, որ չեմ կարողանալու զսպել ինձ և գրառմանս մեջ օգտագործելու եմ այդ տեսակին ամենաբնորոշ բառերը, բայց այսօր կարտահայտեմ մտահոգություններս. Երեկ բոլորս ցավով տեղեկացանք Գեորգի Կուտոյանի անժամկետ մահվան մասին։ Ես կարծում էի, որ լուրը պետք է ցավով ընդունեն բոլորը, որովհետև խոսքը գնում է պետականամետ գործչի մասին, ով եղել է մեր երկրի ամենակարևոր պաշտոնյաներից մեկը, բայց անգամ այս իրավիճակում եղան մարդիկ, ովքեր շարունակեցին ատելության քարոզի իրենց <<առաքելությունը>>: Այս անգամ կանրադառնամ նրանցից ամենակարևոր օղակներից մեկը <<ղեկավարողին>>` Ստյոպա Սաֆարյանին. Չգիտեմ ով ոնց է պատկերացնում Հանրային խորհրդի դերն ու նշանակությունը, բայց կարծում եմ կառույցի անունն արդեն հուշում է իր առաքելության իմաստը։ Այսօր այդ կարևորագույն օղակը ղեկավարում է մեկն, ով անգամ արժեհամակարգ չունի, բազմաթիվ են նրա կատարած քայլերը, որոնք ապացուցում են խոսքերս, բայց այս մեկն, այն էլ արդեն Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում, արդեն հատեց բոլոր սահմանները։ Վերին ցինիզմով մաֆիա խաղալ պետականամետ գործչի մահվան առիթով, դա ուղղակի խոսում է նրա անարժեհամակարգ լինելու մասին։ Հանրային խորհրդի նախագահն իմ խորին համոզմամբ պետք է լինի առաջին հերթին այնպիսին, որ կարող է օրինակ ծառայել հանրության բոլոր շերտերի համար, իսկ այս մարդն ինչ օրինակ պետք է ծառայի մեզ` երիտասարդներիս, ի՞նչ, պետք է նրանից սովորենք, թե ինչպես կարելի է ատելություն սերմանե՞լ կամ սոցցանցերում ինչպես կարելի է ավելի առաջադեմ հայհոյանքներով վիրավորել մեկ այլ ՀԱՅի, ով ընդամենը այլ կարծիք ունի։ Ինչևիցե, ցավալի է, որ այդ կարևորագույն օղակը հանձնվել է անբարո վարք ունեցող և արժեհամակարգից զուրկ մեկին...

Հ.Գ. Խորին ցավակցությունս Գեորգի Կուտոյանի ընտանիքին և մտերիմներին... Աստված հոգին լուսավորի»։

դիտվել է 1684 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am