«Ես որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական եւ սպառիչ բացահայտմանը»

Գեորգի Կուտոյանի մահվան թեմայով «Հրապարակը» զրուցել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որն այս պահին երկրում չէ՝ Մոսկվայում է, եւ գտնվում է հետախուզման մեջ։

«Ես խորապես վշտացած եմ, որովհետեւ մենք միայն մտերիմներ չէինք, մենք ընկերներ էինք եւ մենք շատ երկար տարիներ էինք ընկերություն անում։ Ես ապշահար վիճակում եմ եղել ամբողջ օրվա ընթացքում, որովհետեւ Կուտոյան Գեորգիին ես միշտ համարել եմ ու համարում եմ մեր երկրի լավագույն իրավաբաններից մեկը, նա շատ լավ գիտնական էր, լրջագույն պետական այր եւ պետական գործիչ»,- ասել է Գեւորգ Կոստանյանը։

Պարոն Կոստանյան, արդեն իսկ տարբեր վարկածներ են առաջ քաշվում՝ արդյոք ինքնասպանությո՞ւն էր սա, թե՞ սպանություն, Դուք՝ որպես իրավաբան, ի՞նչ կարող եք ասել։

Նախ քննության տվյալներին, բնականաբար, ես այս պահին դեռեւս չեմ տիրապետում, բայց համոզված եմ, որ նախաքննությունը պետք է ստուգի բոլոր հնարավոր վարկածները՝ անկախ քաղաքական նպատակահարմարության հանգամանքից՝ սպանությո՞ւն էր, ինքնասպանությո՞ւն էր, թե՞ ինքնասպանության հասցնել էր, կամ այլ վարկած կա գուցե։ Եվ գաղափարն այն է, որ նախաքննության մարմինը ոչ միայն պետք է հիմնավորի կոնկրետ վարկածը, այլեւ պետք է հիմնավոր եւ սպառիչ ձեւով հերքի բոլոր հնարավոր այլ վարկածները։

Ըստ տեղեկությունների՝ նրա դիակի կողքը հայտնաբերվել է կոնյակի շիշ, որը, ենթադրաբար, դատարկ է եղել, նաեւ իր անձնական օգտագործման զենքը, որից արձակվել է կրակոցը։ Բացի այդ, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ պատերի վրա եղել են կրակոցների հետքեր, եւ հայտնաբերվել են մի քանի տասնյակ պարկուճներ։ Ըստ Ձեզ՝ մի քանի կրակոցի ու պարկուճի առկայության դեպքում հնարավո՞ր է ինքնասպանության վարկածը։

- Նախ հնարավոր է ցանկացած վարկած, եւ այդ բոլոր վարկածները պետք է ստուգվեն, ինչպես նաեւ պետք է ստուգվեն դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները՝ արդյոք դրանք նույն հրազենի՞ց արձակված պարկուճներ են, թե՞ այլ զենքի պարկուճներ են։ Այդ ամենի սպառիչ պատասխանը, ես համոզված եմ, որ քննությունը պետք է տա եւ տալու է։

Իսկ կա՞ նման պրակտիկա, որ ինքնասպանություն գործող անձը նախ մի քանի անկանոն կրակոց արձակի, հետո նոր իր վրա կրակի։

Դա պայմանավորված է լինելու գործի հանգամանքներով, վկաներ, եթե այդպիսիք կան, իրենց դիրքորոշումը կհայտնեն, այդ պահին հնարավոր անձանց շրջանակը, որոնք կպարզվեն, ովքեր վերջին ժամանակներում առնվազն առնչություն են ունեցել կամ հանդիպումներ են ունեցել, դատահոգեբանական փորձաքննությունը եզրակացություն կտա՝ կախված նրանից, թե ինչ հանգամանքներ են հայտնաբերվել, որովհետեւ ինքնին պարկուճների առկայությունը, ինքնին կոնյակի շշի առկայությունը դեռեւս սպառիչ բավարարություն չունեն ինքնասպանության վարկածը հիմնավորելու համար։ Այդ ամենը քննարկման առարկա է։ Գուցե ինքնասպանության հասցնելու մասին է խոսքը, դա էլ պետք է ստուգվի, գուցե այլ վարկածեր կան, պարկուճների պատկանելությունը տվյալ զենքի եւ այլ զենքերի, այդ կոնյակի՝ տարբեր անձանց կողմից խմելու հանգամանքները, որովհետեւ դեռեւս որեւէ մեկը չգիտի՝ այդ կոնյակն ի՞նքն է խմել, այլ անձինք է՞լ են եղել, թե՞ այլ անձ է եղել։ Համենայնդեպս, Կուտոյան Գեորգիին բոլոր ճանաչողները կարող են վստահաբար պնդել, որ շատ ամուր բնավորություն, պինդ հոգեբանություն ունեցող մարդ է եղել միշտ եւ շատ խիստ ու հավասարակշռված։

Պարոն Կոստանյան, ի՞նչ եք կարծում, ո՞ւմ կարող էր ձեռնտու լինել Կուտոյանի մահը։

Ես չեմ կարող եւ չեմ ուզում որեւէ հետեւություն անել, ես հետեւություն կանեմ բացառապես այն ժամանակ, երբ տեսնեմ գործի հանգամանքները, որովհետեւ ես՝ ինքս էլ բազմաթիվ պարզելու հարցեր ունեմ ու վստահ եմ՝ կպարզեմ։ Համենայնդեպս, ես՝ որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական, հիմնավոր եւ սպառիչ բացահայտմանը, եւ եթե քննության արդյունքներն ինձ անձամբ չբավականացնեն, ես ապագայում էլ եմ լինելու պահանջատեր։ Եվ ես պահանջատեր եմ լինելու անկախ ամեն ինչից ու մինչեւ ես համոզված չլինեմ Գեորգի Կուտոյանի մահվան իրական պատճառների մեջ եւ համոզմունք չունենամ նրա մահվան հանգամանքների ամբողջականության հարցում, ամբողջ կյանքում հետեւողական եմ լինելու դրանց պարզման ուղղությամբ եւ ոչ միայն Կուտոյանի մասով, այլեւ Հայկ Հարությունյանի։

դիտվել է 1511 անգամ
Լրահոս
Նա աթեիստ է․ ՔՊ-ականը` եղբոր սկանդալային գրառման մասին (video) Հիմա բացահայտեմ՝ ինչու՞ հենց այդ պահին չձերբակալեցի Փաշինյանին․ ՊՆ նախկին նախարար (video) Նիկո՛լ, ամոթ ունեցիր՝ անգամ Զելենսկին չի գնում նման ցածր անինքնասեր քայլի․ Անժելա Թովմասյան (video) Թուրքական հետքը կրթության ոլորտում․ Արմեն Աշոտյանի հրատապ անդրադարձը (video) Ռուբեն Վարդանյանի որդին դիմում է Վենսին՝ Հայաստան և Ադրբեջան այցից առաջ Ղարաբաղը ոտքի տակ տվին, հիմա էլ Հայաստանն են տալիս․ Հարցում (video) Թոշակառունե՛ր, Նիկոլը կարող էր ձեր թոշակը 22 հազարով ավելացնել, տեսա՞ք՝ ինչ արեց․ Հովհաննիսյան (video) «Էդ պարգևավճարը կաշառք է տվել, որ կողքի ան***նները իրան պահեն»․ Հարցում (video) Աննա Հակոբյա՛ն, դե հիմա պատասխանիր՝ ու՞ր է Սաշիկ Սարգսյանի 60 մլն-ը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եպիսկոպոսաց ժողովն օրինական է՝ անկախ վայրից ու ձևաչափից. Տեր Արարատ Ադրբեջանի օրինակով ցուցադրվում է պшտերազմից խաղաղության անցման մոդելը. Ալիևը՝ Իրանի պաշտպանության նախարարին ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռը և ԱԹՍ-ն պարեկություն են իրականացրել Իրանից դեպի հարավ Եթե անգամ զենք է առել, մի միլիարդի առել է, 7-ը դրել է ջեբը․ քաղաքացին՝ Փաշինյանի պարտքի մասին (video) Կարգալույծ քահանաները Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան. «Հետք» Հայկ Սարգսյանի պատասխանը Փաշինյանին չուշացավ (video) «Անում ենք ամեն ինչ, որպեսզի թուլացնենք ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը». Էրդողան Մահափորձ է կատարվել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թրամփի խոշոր սխալը․ նոր հարված լինելու է․ Հայկ Այվազյան (video) Կարգալույծ հռչակված քահանաները կարող են բանակում գնդերեց աշխատել «Գնդերեցներին կաշառե՞լ եք»․ Պապիկյանը նեղվեց լրագրողների հարցերից ու գնաց (video) Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ Զելենսկի Մահացել է Վարդան Խաչատրյանը Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք․ Արաղչին՝ Օմանի բանակցություններին ընդառաջ Դատարանը վարույթ է ընդունել Եկեղեցու հայցն ընդդեմ Ստեփան Ասատրյանի Թախմազյանն ու Ասատրյանը դիմել են դատարան՝ պահանջելով վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am