Մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների 3-րդ մահը. Դա պետք է բոլորին անհանգստացնի՝ թե «սևերին», թե «սպիտակներին». Լարիսա Ալավերդյան

«Նախ եւ առաջ սա մեծ մարդկային ողբերգություն է։ Երկրորդ, այդպիսի դեպքերի կրկնությունը շատ ցավալի է երկրի համար եւ ես իմիջի մասին չեմ խոսում, այլ հենց բուն երկրի։ Քանի որ այդպիսի դեպքերը այդպես էլ մինչեւ վերջ չեն ուսումնասիրվել, հանրության շրջանում դիտարկվում են որպես քաղաքական՝ լինեն սպանություններ, թե ինքնասպանություններ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՀԽ նախկին անդամ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին։


Նրա խոսքով, եթե հանրությունը չպահանջի նման դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրություն, մնալու է այն ճահճի մեջ, երբ նախկինում ուժային կառույցների ղեկավարները նման տխուր վախճան էին ունենում։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ ՔԿ-ի փոխանցմամբ, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։Իրավապահներն այս պահին դեպքի վայրում են։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նրա տան պատերին հայտնաբերվել են կրակոցների հետքեր ։ Դեպքի վայրում՝ դիակի կողքին եղել է նաեւ ատրճանակ։

Անդրադառնալով դիտարկմանը, որ տարբեր գործիչներ փորձում են անում տեղի ունեցածը ինչ- ինչ ուղղությամբ տանել, օրինակ ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը «սեւերին» է մեղադրում, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Այդ մթնոլորտը, որը ստեղծվում է սեւ-սպիտակի բաժանելով եւ պառակտելով հասարակությունը, պետք է մերժվի եւ դատապարտվի, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Կրկնում եմ, բոլորին, ովքեր իրենց «սպիտակ» են համարում եւ բոլորին, ում անվանում են «սեւ» պետք է անհանգստացնի, որ մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների շրջանում երրորդ մահը։ Որեւէ մեկը չի նայելու ոչ նրանց կենսագրությանը, ոչ որեւէ այլ բանի, այս դեպքերը դիտարկվելու են այն տեսանկյունից, որ նրանք եղել են ուժային կառույցների ղեկավարներ։ Խոսքը Աշոտ Կարապետյանի մասին է, Հայկ հարությունյանի մասին է եւ այսօր՝ Գեորգի Կուտոյանի մասին է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

դիտվել է 302 անգամ
Լրահոս
Փաշինյանին, որ նայեմ՝ ինֆարկտ կստանամ․ Հարցում (video) Նա աթեիստ է․ ՔՊ-ականը` եղբոր սկանդալային գրառման մասին (video) Հիմա բացահայտեմ՝ ինչու՞ հենց այդ պահին չձերբակալեցի Փաշինյանին․ ՊՆ նախկին նախարար (video) Նիկո՛լ, ամոթ ունեցիր՝ անգամ Զելենսկին չի գնում նման ցածր անինքնասեր քայլի․ Անժելա Թովմասյան (video) Թուրքական հետքը կրթության ոլորտում․ Արմեն Աշոտյանի հրատապ անդրադարձը (video) Ռուբեն Վարդանյանի որդին դիմում է Վենսին՝ Հայաստան և Ադրբեջան այցից առաջ Ղարաբաղը ոտքի տակ տվին, հիմա էլ Հայաստանն են տալիս․ Հարցում (video) Թոշակառունե՛ր, Նիկոլը կարող էր ձեր թոշակը 22 հազարով ավելացնել, տեսա՞ք՝ ինչ արեց․ Հովհաննիսյան (video) «Էդ պարգևավճարը կաշառք է տվել, որ կողքի ան***նները իրան պահեն»․ Հարցում (video) Աննա Հակոբյա՛ն, դե հիմա պատասխանիր՝ ու՞ր է Սաշիկ Սարգսյանի 60 մլն-ը․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Եպիսկոպոսաց ժողովն օրինական է՝ անկախ վայրից ու ձևաչափից. Տեր Արարատ Ադրբեջանի օրինակով ցուցադրվում է պшտերազմից խաղաղության անցման մոդելը. Ալիևը՝ Իրանի պաշտպանության նախարարին ԱՄՆ ռազմածովային ուժերի ինքնաթիռը և ԱԹՍ-ն պարեկություն են իրականացրել Իրանից դեպի հարավ Եթե անգամ զենք է առել, մի միլիարդի առել է, 7-ը դրել է ջեբը․ քաղաքացին՝ Փաշինյանի պարտքի մասին (video) Կարգալույծ քահանաները Կաթողիկոսի տնօրինությունն անվավեր ճանաչելու պահանջով դիմել են դատարան. «Հետք» Հայկ Սարգսյանի պատասխանը Փաշինյանին չուշացավ (video) «Անում ենք ամեն ինչ, որպեսզի թուլացնենք ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը». Էրդողան Մահափորձ է կատարվել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թրամփի խոշոր սխալը․ նոր հարված լինելու է․ Հայկ Այվազյան (video) Կարգալույծ հռչակված քահանաները կարող են բանակում գնդերեց աշխատել «Գնդերեցներին կաշառե՞լ եք»․ Պապիկյանը նեղվեց լրագրողների հարցերից ու գնաց (video) Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ Զելենսկի Մահացել է Վարդան Խաչատրյանը Հավասար իրավունքները, փոխադարձ հարգանքը և շահերը հռետորաբանություն չեն, այլ անհրաժեշտություն և երկարատև համաձայնագրի հիմք․ Արաղչին՝ Օմանի բանակցություններին ընդառաջ Դատարանը վարույթ է ընդունել Եկեղեցու հայցն ընդդեմ Ստեփան Ասատրյանի
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am