Միշուստինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է դարձել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմը փոփոխելու մասին, որը հաստատվել էր ՌԴ նախագահի` 2012 թվականի մայիսի 25-ի № 715 հրամանագրով»:
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմում փոփոխություն մտցնել` որպես մշտական անդամ ներառելով Մ. Վ. Միշուստինին` Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարին»,- ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
