Մանվելի շոուից հետո, կազմակերպեցին իմ շոուն․ ինձ կալանավորեցին ստոր ձևով․ Արա Վարդանյան (video)

Դատախազությունը բողոքարկել է դատավորի գրավոր որոշումը, համաձայն որի՝ ինձ ազատ են արձակել: Իմ օրոք շուրջ 70 միլիոնի աշխատանքներ են իրականացվել, իսկ ես էլ դեռ մեղադրվում եմ շուրջ 200 միլիոնի յուրացման մեջ, բայց կարծում եմ՝ դեռևս 79 միլիարդ էլ դեռ կարող են ինձ վրա յուրացում գրել: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է «Ադեկվադ» միաբանության անդամ, «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը:

Վարդանյանի խոսքով՝ երկիրը գտնվում է մղձավանջի մեջ, և պետք չէ որևէ բանից զարմանալ, դրանով էլ պայմանավորված է իր հանգստությունը. «Ինձ ձերբակալելու ձևն ու միջոցն այնքան ստոր էին, որ դրա մասին անգամ պետք էլ չէ խոսել»:

Հարցին՝ իր դեմ իրականացված գործողությունները անձնավորվա՞ծ էին, Արա Վարդանյանը պատասխանել է. «Շոուների շրջանում էին այդ ժամանակ: Եղել էր «Մանվելի շոուն» և գուցե քաղց կար նորերի, եղավ իմը»:

Արա Վարդանյանի դիտարկմամբ՝ իշխանությունը խնդիր էր դրել իր առջև՝ փակել «Հայաստան» համահայկական հիմնադրամը. «Իմ ձերբակալման հաջորդ օրը, սփյուռքի այդ ժամանակվա նախարար Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ որոշել են փակել հիմնադրամը, որից հետո նմանատիպ հայտարարություն արեց նաև Աննա Հակոբյանը»:

Խոսելով երկրում տիրող մթնոլորտի ու սփյուռքի կողմից Հայաստանում ներդրումներ չիրականացնելու մսին՝ Արա Վարդանյանն ասել է՝ քանի դեռ այս իշխանությունն իշխանությունը պահելու համար սպառնում է ասֆալտին փռել, պատերին ծեփել, ո՛չ ներդրումներ կգան Հայաստան, ո՛չ նվիրատվություններ:

Անդրադառնալով վերջին շրջանում իր քաղաքական ակտիվությանը՝ Արա Վարդանյանն ասել է, որ լինելով հիմնադրամի նախագահ, ինքն իրավունք չուներ քաղաքական գործունեություն ծավալել, դրա համար էլ այսօր արդեն բավականին ակտիվ է. «Թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Բակո Սահակյանին վերջին երեք տարում համոզում էի, որ ինձ ազատեն աշխատանքից, որպեսզի հանգիստ զբաղվեմ քաղաքական գործունեությամբ»:

Արա Վարդանյանը նշել է նաև, որ բոլոր իշխանություններին թվում է, որ իրենք հավերժ են. «Նիկոլ Փաշինյանին ուզում եմ ասել, որ ինքը ոչ միայն հավերժ չէ, այլև իր իշխանավորումը բավականին կարճաժամկետ է լինելու»:

դիտվել է 4129 անգամ
Լրահոս
Դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանության քայլերը հակասում են Մոսկվայի մասին Երևանի հայտարարություններին․ ՌԴ ԱԳՆ Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ահազանգում է ադրբեջանագետը Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել Սա կոնսոլիդացիայի նոր ձև է․ Արման Աբովյան Ազատությունից զրկված անձանց հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի հետ․ ՄԻՊ Մախաչկալայի օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռում գտնվել է 186 մարդ Փամբակ գետում հայտնաբերվեց 13-ամյա աղջկա մարմինը (video) Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռի ազդանշանային համակարգը սխալմամբ է գործարկվել․ ՌԴ ՔԿ #ՈՒՂԻՂ․ Պլանը կա․ ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայում․ Սուրեն Սուրենյանց (video) Շատ մտահոգիչ տեղեկություններ են հասել․ Ի՞նչ է կատարվում Բաքվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Շտապ. Ադրբեջանի քարտեզում արդեն ներառված են Սյունիքը, Վայոց ձորը․․․ (video) «Հիվանդանոցից նոր էի դուրս եկել, երբ գազազած հարձակվեցին իմ վրա ու կեղծ գործ կարեցին»․ Սամվելյան (video) Չասե՛ք սուտ Է, հենց հիմա մեջբերում եմ փաստեր՝ 300 հազար ադրբեջանցիների գալու մասին․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՈՒՂԻՂ․ «Ո՛չ Նիկոլին․ կարևոր առաջարկ՝ ընդդիմադիր ուժերին»․ Լևոն Զուրաբյան (video) Արտենիի ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը նոր է զորացրվել, գնում էր դաշտից խոտը տուն բերելու Մեծ Բրիտանիայի վարչապետ հայտարարել է հրաժարականի մասին Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին․ պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է Հրապարակումները, որոնք վերաբերում են ազգային ինքնությանը, կարող են լուրջ հոգեբանական ազդեցություն ունենալ. հայտարարություն Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան Թուրքիան հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի շուրջ բանակցությունները #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Հայ կանայք մեկնում են Բաքու․ Նաիրա Զոհրաբյան (video) Արաբկիրի թաղապետն ամուսնացել է. հարսանիքին կարճ ժամանակով ներկա է եղել Փաշինյանը. Armlur.am 50 մտավորականների հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի և բոլոր քաղբանտարկյալների
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am