Դամասկոսի վերաբերյալ Բրիտանական ԶԼՄ-ները ստացել են ԴԱԻՇ-ի «գաղտնի փաստաթղթերը»
Բրիտանական Sky News հեռուստաալիքը պնդում է, որ իր տրամադրության տակ են հայտնվել ԴԱԻՇ-ի ենթադրյալ գաղտնի փաստաթղթերը, որոնց համաձայն Դամասկոսը իբր այդ կազմակերպության հետ կապեր է պահպանում: Հեռուստաալիքի լրագրողները հատուկ թողարկման ժամանակ հայտարարել են, որ ԴԱԻՇ-ի որոշ դասալիքների միջոցով նոր նամակներ են ստացել` որպես լրացում անցյալ ամսում փոխանցված 22 հազար փաստաթղթերի, Պալմիրան կառավարական զորքերին է վերադարձվել իբր մի շարք պայմանավորվածությունների շրջանակներում: Այլ պայմանավորվածությունների մեջ, որոնց մասին հեռուստաալիքը հայտնում է` հղում կատարելով անվավեր փաստաթղթերին, նշված է նաև նավթի փոխանակումը պարարտանյութերի հետ, սիրիական բանակի զորքերի հարձակումից առաջ ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող որոշ շրջաններից բնակչության տարհանումը և այլն: «Դասալիքները և քաղաքացիական անձինք, որոնց հետ զրուցել է Sky News-ը երկար ամիսներ, պնդում են, որ խոսքը գնում է ոչ թե պարզապես կապերի մասին, այլ տարբեր հակազդող ուժերի լայն համագործակցության մասին, այդ թվում` Սիրիայի և Իրաքի կառավարությունների:Այդ տվյալները լրացուցիչ հիմք են տալիս ընդունելու ԱՄՆ-ում եղած մտավախությունները, որ Եվրոպայում ստեղծված են «քնած» ահաբեկչական բջիջներ, որոնք դեռևս հայտնաբերված չեն, և որոնք պլանավորում են ահաբեկչություններ` նման Փարիզում և Բրյուսելում տեղի ունեցածներին»,- ասված է ռեպորտաժում: Նոր փաստաթղթերի համաձայն` ԴԱԻՇ-ը իրականացրել է զինյալների հավաքագրում և նախապատրաստում արևմտյան երկրներում ահաբեկչություն կատարելու նպատակով ավելի վաղ, երբ դա նկատել են հատուկ ծառայությունները:
