Լրագրող-վարչապետը՝ ընդդեմ հեռուստաընկերությունների

Մամուլից տեղեկացա, որ այսօր Ազգային ժողովում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: Շատ լավ հիշում եմ, որ ամիսներ առաջ, կարծեմ՝ ամռան ամիսներին, ԶԼՄ դաշտով զբաղվող մի շարք ՀԿ-ների կողմից ներկայացվել էր իրենց մշակած նախագիծը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»: Ի դեպ, այս նույն ՀԿ-ները տարիներ շարունակ ձգտել են այս դաշտում փոփոխություններ իրականացնել եւ մշտապես տարբեր առաջարկներ եւ նախագծեր են ներկայացրել։ Այսօր եւս նրանք ունեն նախագիծ, որը ժամանակին քննարկվել էր այսօր իշխող խմբակցության հետ, սակայն, իմ տեղեկություններով, լսումներին դրված է իշխանական խմբակցության կողմից ներկայացված նախագիծը։

Հիշեցնեմ նաեւ, որ ըստ որոշ ՀԿ-ների, այսօր գործող օրենքը հնացած է, ի դեպ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» գործող օրենքն ընդունվել է 2000 թվականին։ Գուցե եւ կարիքը կա օրենքում փոփոխությունների եւ լրացումների, այստեղ խնդիր չեմ տեսնում։ Սակայն հարցը օրենսդրական լինելով՝ սահուն աշխատեցնելու են ի շահ իշխանության շահերի, դրանից բխող բոլոր վատ եւ հակասահմանադրական հետեւանքներով։ Չեմ թաքցնում, իմ դիտարկմամբ՝ խնդիրը ոչ այնքան օրենքն է կամ այդ օրենքը ավելի ժամանակակից եւ ավելի արդյունավետ դարձնելն է, այլ, այն, որ իշխանությունն ակնհայտորեն ձգտում է օգտագործելով պահը՝ հեռուստաընկերություններին ավելի նեղ շրջանակների մեջ սեղմելու եւ նրանցից ոչ հաճելիներին լիցենզիաներից զրկելու համար։

Ահա, դատեք ինքներդ, հայտնի է, որ սպասվում է անցկացնել հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթ եւ այն սարերի հետեւում չէ, ուստի, իշխանությունը այս իրողությունը փորձելու է օգտագործել ի նպաստ իր շահի, ապացույցը, այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի վեց րոպեանոց խոսքը հեռուստատեսային միջավայրում իբր մոնոպոլիաների մասին։ Փաշինյանը առանց աչքն իսկ թարթելու հայտարարեց, որ «առնվազն երկու հեռուստաընկերության դեպքում» հեռուստաընկերությունների լոգոն կարելի է փոխել եւ դարձնել «կոռուպցիագրուպը ներկայացնում է»։ Հեյ գիտի ժամանակներ եւ հեյ գիտի թերթերից մեկի նախկին խմբագիր, ով այսօր վարչապետ է։ Չբացելով փակագծերը։ Առայժմ։

Ակնհայտ է, որ «թավշյա եւ ոչ բռնի»-ից հետո ԶԼՄ-ների դեմ սկսված արշավը եւ խոսքի ազատությանն ուղղված իշխանական ճնշումները մտնում են նոր փուլ եւ, դա ավելի ազդելու է հնարավորինս մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ների, այս դեպքում որոշ հեռուստաընկերությունների գործունեության վրա։ Վարչապետը չի թաքցնում, որ ցանկություն ունի լիցենզավորման նոր մրցույթն անցկացնել նոր չափորոշիչներով, եւ հույս ունի, որ սա լավ առիթ է հատկապես իր քիմքին ոչ հաճելի թիվիները «չհամապատասխանեն» չափորոշիչներին։ Չեմ բացառվում անգամ իրավական արհեստական փակուղիների ստեղծումը։ Գաղտնիք չէ, որ հեռուստաընկերությունների անխափան աշխատանքի համար անհրաժեշտ են մեծ ֆինանսական միջոցներ, իսկ խստացված չափորոշիչների պարագայում սա լուրջ խնդիր է լինելու։
Սպասենք եւ հետեւենք քննարկումներին։

Հ․Գ․ Չմոռանանք, որ «5-րդ ալիք»-ի սեփականատերը արդեն շուրջ 25 օր գտնվում է անազատության մեջ՝ անհասկանալի պատճառներով, եւ սա ազատ խոսքի դեմ ոտնձգություն դիտարկելը շատ տրամաբանական է։ Սպասենք զարգացումների հաջորդ փուլին։

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 408 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am