Նախկին փոխնախարարը Մարտի 1-ի դեպքով տուժած է ճանաչվել և իր 5 մլն դրամը փոխանցում է Զինվորների վերականգնողական կենտրոնին

ՀՀ Արդարադատության նախարարությունը (ԱՆ) սկսել է բաժանել Մարտի 1-ի դեպքերից տուժածների հատուցման գումարները, և այսօրվա՝ հունվարի 15-ի դրությամբ՝ 575 մլն դրամ արդեն գտել է իր 49 հասցեատերերին։ Այս մասին պաշտոնապես 168.am-ին տեղեկացրել են ԱՆ-ից։ Նշենք, որ ԱՆ-ի կողմից արդեն իսկ բավարարված դիմումների քանակը 49 է։ Շուրջ 600 մլն դրամից իրենց հասանելիք աջակցությունն են ստացել 10 զոհված (մահացած) անձանց իրավահաջորդները, 8 ծանր վնասվածք ստացածներն ու 31 անձ, որոնք դիմել են իրենց առողջությանը միջին ծանրության վնաս ստանալու հիմքերով։ Ի դեպ, մերժվել է դիմումներից 23-ը, իսկ 3 դիմում գտնվում է քննարկման փուլում:

Խիստ ուշագրավ է միջին ծանրության վնասվածք ստացածների ցանկը։

168.am-ի տեղեկություններով՝ 5 մլն դրամ աջակցություն ստացածների ցանկում է հայտնվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի փոխնախարարներից մեկը, ով վիրավորում է ստացել զինծառայության մեջ գտնվելու շրջանում՝ Լեոյի փողոցի վրա ծավալված դեպքերի ժամանակ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Աշոտ Մարգարյանը, պարզվում է, մարտի 1-2 դեպքերի ժամանակ՝ որպես հատուկջոկատային, ոտքի շրջանում պայթյունից միջին ծանրության վնասվածք է ստացել, և այս մասին, նկատենք, որևէ անգամ նախկին պաշտոնյան չի ակնարկել իր հարցազրույցներում։

«Ճիշտն ասած՝ առաջին անգամ եմ լսում, որ մարտի 1-2-ի դեպքերով հատուցում է նախատեսված, դրամական աջակցության մասին օրենքից էլ տեղյակ չեմ, ձեզնից լսեցի։ Այո, ես վիրավորում եմ ստացել Լեոյի փողոցում ծավալված պրովոկացիոն դեպքերի ժամանակ, այդ ժամանակ գտնվում էի զինծառայության մեջ, բայց որ տուժող եմ ճանաչվել, առաջինը ձեզնից եմ լսում, համենայն դեպս, ծանուցում չեմ ստացել։ Ես թողել եմ իմ քաղաքական և հասարակական գործունեությունս առժամանակ, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված՝ տևական ժամանակ է, զբաղված եմ վերականգնման կուրսերով։ Փորձում եմ վթարի հետևանքով կորցրած տեսողությունս վերականգնել։ Բայց եթե իսկապես 5-15 միլիոնի չափով դրամական աջակցություն է նախատեսված Մարտի 1-ի դեպքերից տուժածներին, ու ես շահառուների ցանկում եմ ներառված, ապա լավ կլիներ, որ այդ աջակցությունն ուղղվեր Զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի հիմնադրամին՝ իրենց փայլուն աշխատանքին նպաստելու համար։

Ես այս ցանկությունը հայտնում եմ ոչ թե այն բանից ելնելով, որ այդ միլիոնների կարիքը չունեմ, լի ու լի գումար կա, այլ որովհետև ես՝ որպես զինծառայող, ով մարտի 1-2-ի դեպքերին է մասնակցել և ապրիլյանի ժամանակ նույն կարգավիճակում դիրքերում է զգացել վիրավոր զինվորի ցավը, կուզենայի, որ պետությունն ինձ համար նախատեսածն իմ փոխարեն ներդնի զինվորների առողջությունը վերականգնելու շնորհակալ գործում, ես դրանից շատ գոհ կմնամ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մարգարյանը։

Նշենք, որ 2017թ. փետրվարին, երբ Արցախի վարչապետի օգնականի պաշտոնից ազատված երիտասարդ Աշոտ Մարգարյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար նշանակվեց, միանգամից դաշտ նետվեց վարկած, թե Լոնդոնում և ԱՄՆ-ում կրթություն ստացած երիտասարդ կադրին Կարեն Կարապետյանը ներմուծել է սոցոլորտ և նրան դիտարկում է նախարար Արտեմ Ասատրյանին պոտենցիալ փոխարինող, սակայն երիտասարդը երեխաների, կանանց հիմնահարցերի ոլորտը կարողացավ համակարգել ընդամենը 5 ամիս, որից հետո անսպասելի ազատման դիմում գրեց և հայտարարեց, թե հրաժարվում է պետական կառավարման ոլորտի աշխատանքից, ու տեղափոխվեց հասարակական ոլորտ։

Հիշեցնենք, իշխանությունը 2019թ. հունիսին հապճեպ ընթացակարգով մշակեց և հաստատեց «2008 թ․ մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» թիվ ՀՕ-օրենքը, որով նախատեսվում է տուժածներին աջակցություն տրամադրել՝ զոհվածների իրավահաջորդին՝ 30 մլն դրամի, առողջությանը ծանր վնաս հասցվածներին՝ 15 մլն դրամի, միջին ծանրության վնաս հասցված անձանց՝ 5 մլն դրամի չափով։

Սյուզի Բադոյան

դիտվել է 341 անգամ
Լրահոս
«Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում». «Իրավունք» Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին. «Հրապարակ» Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել. «Հրապարակ» ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն. «Ժողովուրդ» Նիկոլի հետընտրական տվայտանքները. «Իրավունք» Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ» Բաքուն կոնգրես է անցկացնում բնակեցման օրակարգով. «Ժողովուրդ» Ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, բայց Վարդևանյանի մանդատի հարցն արդեն քննարկվում է 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փամբակում գետն ընկած 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել Պուտինը ողջունել է ԱՄՆ-Իրան համաձայնագիրը Հայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը Ձերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալը Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ կմշակի ՀՕՊ համակարգ Շինծու մեղադրանքներ՝ «հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ» «Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել են Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռ Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Փաշինյանի դեմ Իսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանները Օկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Փաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցին Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը. ՄԻԵԴ 19-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 34-ամյա օտարերկրացուն «Հաջիևը 2 ամիս ժամանակ է տվել Նիկոլին, դրա համար էր երեկ հիստերիայի մեջ»․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am