Նոր մանրամասներ ՌԴ-ում գնդապետի քնած ընտանիքը գազանաբար սպանած ադրբեջանցիների մասին/տեսաշար,տեսանյութ/
Ադրբեջանի քաղաքացիներ Իսլամ Բաբաեւը, Օրհան Զոհրաբովը եւ Ռոման Ֆաթալիեւը մետաղաձողերով զինված ապրիլի 24-ի գիշերը ներխուժել են Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Սամարայի մարզի Սիզրանի շրջանի վարչության նախկին ղեկավար Անդրեյ Գոշտի տուն, գազանաբար սպանել նրան եւ նրա ընտանիքի 5 անդամներին:
Ի ՌԴ ՆԳՆ-ն սպանության հետ կապված նոր մանրամասներ պարունակող հայտարարություն է հրապարակել: ՌԴ ՆԳՆ-ն տարածել է նաեւ սպանության մեջ կասկածվող երեք ադրբեջանցիների ձերբակալության օպերատիվ նկարահանումը: Ադրբեջանցիները, ինչպես իրենց հատուկ է, ՌԴ գնդապետին եւ նրա ընտանիքի անդամներին սպանել են նրանց քնած ժամանակ:
ենթադրյալ մարդասպաններին՝ Ադրբեջանի երեք քաղաքացիներին ռուս իրավապահները հայտնաբերել էին բնակարաններում, իսկ երրորդին՝ ձերբակալել փողոցում: «Ռոսիյսկայա գազետան» հայտնում է, որ կասկածյալներից մեկին հաջողվել է փախչել Ադրբեջան:
Աղբյուրի խոսքով՝ մոտ ժամանակներս քննչական գործողությունների իրականացման համար ձերբակալվածներին կտեղափոխեն Մոսկվա: ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ ձերբակալվածներին առերեսումից հետո կներկայացվի մեղադրանք:
Սիզրանի շրջանի դատարանը մայիսի 2-ին որոշում է կայացրել 3 կասկածյալներին կալանքի տակ վերցնել երկու ամսով: Նրանք արդեն խոստովանական ցուցմունքներ են տվել:
Սարսափելի սպանությունը տեղի էր ունեցել Անդրեյ Գոշտի ծնողների տանը՝ Իվաշևկա գյուղում, որը գտնվում է Սիզրանից ոչ հեռու: Սպանվել էր գնդապետը, նրա կինը, եղբոր կինը, նրա զարմուհին ու ծնողները: Ողջ է մնացել միայն 2009թ. ծնված աղջիկը՝ Սոֆյան, ով գտնվում է կոմայի մեջ: Աղջիկն ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք: Ադրբեջանցիները քնած մարդկանց սպանել էին փայտերով ու երկաթե ձողերով: Սպանվածների արնաշաղախ՝ անկողնում գտնվող մարմիններն առավոտյան հայտնաբերել էր Գոշտի եղբայրը:
Հետաքննությունը պարզել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տանը բոլորը քնած են եղել: Զոհերը մահացել են գանգուղեղային վնասվածքներից, որոնք հասցվել էին բութ առարկաներով:
