Ձերբակալվել է 12 «օրենքով գող», այդ թվում՝ Վիտյա Թբիլիսկին և Վիգեն Երևանսկին
korrespondent.net-ը՝ հղում կատարելով Դոնեցկի մարզի Ազգային ոստիկանության պետ Վյաչեսլավ Ամբրոսկինին հայտնում է,որ Դնեպրոպետրովսկում ոստիկանությունը հյուրանոցա-ռեստորանային համալիրում հանդիպման ժամանակ ձերբակալել է հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող 12 անձի: « Ոստիկանությունը տեղեկություն է ստացել Դոնեցկի ու Դնեպրոպետրովսկի մարզերի հանցագործ հեղինակությունների խոշոր «սխոդկայի» մասին: Հավաքին մասնակցում էին ինչպես օկուպացված, այնպես էլ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Նպատակը եղել է իրենց գործունեության մասին «հաշվետվություն» ներկայացնելն ու ապագայի պլանների մասին տեղեկացնելը»,- Facebook-ում գրել է Ամբրոսկինը: «Ձերբակալվածների թվում են «օրենքով գողեր» Վիտյա Թբիլիսկին, ինչպես նաև Վիգեն Երևանսկին, «Մոզգը» և այլք: Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 12 մարդ: Որոշ «օրենքով գողեր» կարողացել են խուսափել Դնեպրոպետրովսկում ձերբակալությունից, սակայն ավելի ուշ հայտնաբերվել են Կրասնոարմեյսկում:Ձերբակալվել է 8 անձ, 2-ը կենթարկվի քրեական պատասխանատվության թմրամիջոցներ պահելու մեղադրանքով, իսկ մյուսներին խորհուրդ եմ տալիս հավաքել ճամպրուկներն ու լքել Դոնեցկի մարզը»,- հավելել է նա:
