Թուրքիայի Քիլիս նահանգում ընկել են Սիրիայից արձակված հրթիռներ
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քիլիս նահանգը դարձյալ հարձակման է ենթարկվել հարևան Սիրիայի տարածքից: Քիլիսի տարածքում ընկել են երկու հրթիռներ, որոնք մեծ խուճապ են առաջացրել տեղաբնակների շրջանում: Հրթիռներն արձակվել են Սիրիայի Բաբ շրջանից, որը գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ: Հրթիռներն արձակվել են առավոտյան ժամը 07.55-ին:
