Արդյոք ՆԱՏՕ-ն կհամագործակցի Ռուսաստանի հետ
Սպիտակ տանը կարծում են, որ ՆԱՏՕ-ն տրամադրված է ՌԴ-ի հետ համագործակցության և չի ձգտում սադրանքների: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: «ՆԱՏՕ-ն հիմք է ԱՄՆ (դաշնակիցների) անվտանգության համար: Սակայն իր էությամբ դաշինքը պաշտպանական է: Եվ նա չի ձգտում Ռուսաստանի հանդեպ սադրանքների»,- ասել է Էռնեստը: Նրա խոսքով՝ դաշինքը «տրամադրված է Ռուսաստանի հետ համագործակցության»: «Ցավոք, Ռուսաստանը մի շարք սադրիչ քայլեր է ձեռնարկել»,- ասել է Էռնեստը՝ մասնավորապես, նշելով, որ դա վերաբերում է Ուկրաինային: «Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց գտնվում է դաշինքի երկրների մոտ, որոնք անհանգստացած են այնտեղի իրավիճակով»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Անցած շաբաթներին ԱՄՆ-ը մի քանի անգամ բողոքել է ռուս օդաչուների գործողություններից ամերիկյան նավերի և ինքնաթիռների մերձակայքում, որոնք եղել են Բալթիկ ծովի միջազգային ջրերում: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում դրան պատասխանել են, որ ռուսական ինքնաթիռները միշտ թռչում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին համապատասխան:
