«Փաստ» թերթը գրում է․ «Տեւական ժամանակ է՝ բավականին հետաքրքիր զարգացումներ են ընթանում ՀՀ ուժային կառույցների շուրջ, որոնք հիմնականում պայմանավորված են այդ համակարգերում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությամբ, որը ցանկանում են իրականացնել գործող իշխանությունները։ Պատահական չէ, որ այս թեման պատեհ առիթի դեպքում դառնում է լայն քննարկման առարկա եւ իշխանությանը սպասարկող քաղհասարակության կողմից սուր քննադատության ենթարկվում։
«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունների տեսլականում ներկա փուլում ներդրվել է նոր օրակարգ, ըստ որի, նախատեսվում է լուրջ «վեթինգ» իրականացնել ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում։
Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ իշխանությանը սպասարկող քաղհասարակության սեկտորը տարբեր առիթներով այնքան առաջ է քաշել յուստրացիայի եւ թափանցիկ գործունեության թեման՝ շարունակ պնդելով այն թեզը, թե չեն վստահում այս երկու ուժային համակարգերին, որ իշխանությունները ձեռնամուխ են լինելու նման քայլերի։
Մեր աղբյուրների պնդմամբ, թեման առավել ակտուալ է դարձել վերջին օրերի զարգացումներից հետո՝ կապված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին առնչվող աղմուկի հետ:
Պատահական չէ, որ վերջին օրերին հայտնի հոդվածի հետ կապված՝ քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ ու իշխանամերձ շրջանակներ խիստ ոգեւորվել էին ու նորից քննարկումներ սկսել այս թեմայով»:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը