Ղարաբաղյան ճակատի առաջնագծում 12000 մորուքավոր վահաբիստներ ու ԻԼԻՊ-ի գրոհայիններ են կուտակվել. Բակուր Կարապետյան
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Հայտնի է դարձել, որ ԼՂՀ հետ շփման առաջնային գծի երկայնքով Բաքվի իշխանությունները կենտրոնացրել են բոլոր վահաբիստներին` ավելի քան 12 հազար մորուքավոր, ինչպես նաև վարչական Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդներին: Այս կերպ հանրապետության թուրքական իշխանությունները լուծում են բնիկ ժողովուրդների խնդիրը` ոչնչացնելով բնիկ ժողովուրդների` լեզգիների, թալիշների, ավարների, թաթերի, ցախուրների, թաբասարանների, ուդիների եւ այլնի գենոֆոնդը: Իսկ թուրքերը միայն հրամաններ են տալիս: Նահանջողներին թիկունքում սպասում են հատուկ ջոկատները, որոնք կրակելու են նահանջողների վրա: Հիմա Ադրբեջանի տարածքում ոչ մի մորուքավոր չես գտնի: Ադրբեջանի իշխանությունները շփման գիծ են ուղարկել նաև Ռուսաստնում արգելված, Սիրիայից և Իրաքից վերադարձած` ԻԼԻՊ-ի գրոհայինների: Ահա այսպես է Իլհամը պատերազմում Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ»:
