«Թուրքմենգազ»-«Գազպրոմ» պայմանագիրը խզվել է
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ «Գազպրոմ էքսպորտը» պաշտոնապես իրազեկել է «Թուրքմենգազին» 2016 թվականի հունվարի 1-ից գազի մատակարարման պայմանագրի վաղաժամ դադարեցման մասին։ Դրա մասին հայտնել է թուրքմենական պետական ընկերության մամլո ծառայությունը։ Վերջինիս հաղորդմամբ՝ պայմանագիրը դադարեցվել է միակողմանի կարգով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գազպրոմը» դժգոհ է թուրքմենական կողմի սահմանած գներից։ 2009 թվականից «Գազպրոմը» թուրքմենական ընկերությունից գնել է 10 միլիարդ խորանարդ մետր գազ։ «Գազպրոմը» մի քանի տարի փորձել է հասնել թուրքմենական գազի գնի վերանայմանը, իսկ 2015 թվականի հունիսին «Թուրքմենգազի» դեմ հայց է ներկայացրել Ստոկհոլմի միջնորդ դատարանը։ «Թուրքմենգազը» հունվարի սկզբին հայտարարել էր, որ պատրաստ է բանակցել «Գազպրոմի» հետ՝ հավելելով, որ կարող է ընդլայնել գազի մատակարարումները Ռուսաստանին, Չինաստանին ու Իրանին։
