Սիրիայում ՌԴ պարաշյուտային համակարգեր են կիրառվել. տեսանյութ
ՌԴ պաշտպանության նախարարությունը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որում պատկերվում է Սիրիայում ռուսական պարաշյուտային համակարգի միջոցով հումանիտար օգնության մատակարարումը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` ՊՆ տվյալների համաձայն` Սիրիայի օդուժի Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավերը 22 տոննա հումանիտար ուղեբեռ են նետել ռուսական պարաշյուտային համակարգերի օգնությամբ Դեր էլ-Զոր քաղաքի շրջանում, որը երկար ժամանակ գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շրջափակման մեջ:
