«Ֆեյքերի» ՊՈԱԿ-ի ֆեյքերը աջակցում են իշխանական պրոպագանդիստներին. Ստյոպա Սաֆարյան. Մաս 1

Վերջերս մամուլում և սոցցանցերում կրկին թարմացել է ֆեյքերի թեման։ Թեմայի տարածմանը նպաստեց ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկությունը և դրա կապը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթների թերացումների հետ, որն իր աշխատանքը կատարելու փոխարեն, ըստ հանրային ընկալումների, զբաղված է «ֆեյքերի ֆաբրիկա» աշխատեցնելով։

Տարածվող քննարկումների համաձայն՝ «ֆեյքերի ֆաբրիկան» զբաղված է իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանին սոցցանցերում սատարելու գործով և հանրային ընկալումների վրա ազդեցություն գործելով:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում աշխատող կեղծ օգտահաշիվների վերաբերյալ AntiFake.am-ը նախորդ տարվա ընթացքում մի քանի հրապարակումներ է արել.

116 կեղծ օգտահաշիվներ, որոնք հավանել և մեկնաբանություններ են գրել Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 16-ին Մատենադարում տեղի ունեցած մամլո ասուլիսի՝ ֆեյսբուքյան էջով հեռարձակվող ուղիղ եթերի ներքո։
Մանիպուլյացիաներ անող 140 կեղծ օգտահաշիվներ, որոնք ֆեյսբուք սոցիալական ցանցում սատարում են Նիկոլ Փաշինայնին։
50 կեղծ օգտահաշիվներ, որոնք «սրտիկում են» Նիկոլ Փաշինյանի բանաստեղծությունը։
Կեղծ օգտահաշիվներ, որոնք «փոթորիկ են բարձրացրել» Մարիա Զախարովայի գրառման ներքո։
Կեղծ օգտահաշիվներ, որոնք վիրավորում և հայհոյում են սևազգեստ մայրերին:
Նշենք, որ AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացնում ենք հանրությանը։

Այս հրապարակմամբ կանդրադառնանք վերջերս Հանրային խորհրդի նախագահ նշանակված Ստյոպա Սաֆարյանի հրապարակումները հավանող ֆեյքերին, որոնք արդեն որոշ ժամանակ է «աշխատում են» Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում՝ տպավորություն ստեղծելով, թե նրա արտահայտած մտքերը արժանանում են ավելի մեծ թվով անձնանց հավանությանը: Նկատենք, որ ավելի մեծ թվով հավանության են արժանանում Սաֆարյանի այն գրառումները, որոնք ունեն քարոզչական բնույթ: Այսպես, Սաֆարյանի սովորական գրառումները հավաքում են 100-200 լայք, իսկ քարոզչական բնույթի գրառումներն ունենում են 400, 500 և ավելի հավանումներ: Իսկ «Դիանա առ Դիանա բռնելու ենք։ ։) ՀՀ վարչապետ» գրառումն ունեցել է 1300-ից ավելի հավանում:

AntiFake.am-ը առժամանակ մոնիթորինգ է իրականացրել Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում և առանձնացրել այն կեղծ օգտահաշիվները, որոնք «like», «ha-ha», «love» և այլ նշաններով արձագանքում են նրա գրառումներին՝ ներգործելով հանրային ընկալումների վրա: Նշենք, որ առանձնացված կեղծ օգտահաշիվների մեծ մասը «աշխատում է» նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում՝ աջակցություն հայտնելով նրան և քննադատելով ու հայհոյելով նրա ընդդիմախոսներին: Կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի և Ստյոպա Սաֆարյանի համար «աշխատող» ֆեյքերը ուղղորդվում են մեկ վայրից, ինչպես օրինակ՝ «Entni Feyq Feyq», «Choco Choco», «Alen Sn Sayadyan», «Алик Кайфарик» անվանումներով և այլ էջերը:

Ի դեպ, մեր կողմից առանձնացվել են միայն այն օգտահաշիվները, որոնք Ֆեյսբուքի սահմանած բոլոր ստանդարտներով դասակարգվում են ֆեյք օգտահաշիվների շարքին։ Սակայն, ինչպես հայտնի է, կան այնպիսի կեղծ օգտահաշիվներ, որոնց էջում առկա են իրական մարդկանց լուսանկարներ, որոշակի կենսագրություն: Նրանց գործունեությունն ավելի վտանգավոր է, քանի որ այդ էջերը հեշտությամբ կարողանում են մանիպուլյացիաներ անել Ֆեյսբուքում։ Միևնույն ժամանակ նման օգտահաշիվները բացահայտելն էլ ավելի դժվար է, քանի որ իրական անձի հետ շփոթելու հավանականությունը մեծ է։

Այսպիսով, այս հրապարակմամբ ներկայացնում ենք Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան էջում նրա գրառումները «հավանող» ակնհայտ 100 կեղծ օգտահաշիվներ, հաջորդ հրապարակմամբ կներկայացնենք Սաֆարյանի էջում հանրային ընկալումների վրա ազդեցություն ունեցող կեղծ օգտահաշիվների նոր ցուցակ։

Նկատենք նաև, որ վերջին շրջանում տարածվող ֆեյքերի վերաբերյալ լուրերի թիրախն ընդդիմության կողմը թեքելու համար «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկը, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, համարվում է «ֆեյքերի ֆաբրիկան» համակարգողներից մեկը, ֆեյսբուքյան գրառում է կատարել և հայտնել, որ կհրապարակի ֆեյքային բանակի մի փոքրիկ ցուցակ։ Այնուհետև հրապարակել է 30 ֆեյսբուքյան օգտահաշիվ:

Իշխանության օգտին աշխատող կեղծ օգտահաշիվների կողքին, սակայն, հրապարակված «փոքրիկ ցուցակը» «ավազահատիկ է անապատի մեջ»։

Հետգրություն. Եթե հրապարակված ցուցակում առկա են իրական օգտահաշիվներ, ապա խնդրում ենք գրել AntiFake.am-ի ֆեյսբուքյան էջին օգտահաշիվը նույնականացնելու և ցուցակից հեռացնելու համար:

1. Lev France

https://www.facebook.com/france.bourgenbresse

2. Անի Ավետիս

https://www.facebook.com/profile.php?id=100029289874887

 

3. Goga Rubenovna

https://www.facebook.com/gog.rubenovna

4. Khachatryan Khachatryan

https://www.facebook.com/marat.khachatryan.54

 

5. JM Abl

https://www.facebook.com/profile.php?id=100005709162167

Մանրամասները` antifake.am-ում

դիտվել է 1217 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am