Իրաքում ԱՄՆ-ի զինվորական է զոհվել. Էշթոն Քարթեր
Իրաքի հյուսիսում ԱՄՆ-ի զինվորական է զոհվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերին: «Միջադեպը ճակատամարտի արդյունք է»,-ասել է Քարտերը: Տեղի ունեցածի հետ կապված մանրամասները պարզվում են: Նշենք, որ ԱՄՆ-ի պաշտպանության ղեկավար Էշթոն Քարտերն ապրիլի 18-ին չհայտարարված այցով Իրաքի մայրաքաղաք Բաղդադում էր:
