Տղաս իմ ձեռքերի մեջ մահացավ. սպանված երիտասարդի մայրը մանրամասնում է դեպքը. Տեսանյութ

Որդուս ցեպի ու խաչի համար էր սպանել համադասարանցին։ Ընդամենը 30 գրամ ոսկու համար տղայիս սպանել է, կոկորդը կտրել, հարվածներ հասցրել նաև կրծքավանդակին, 9 տարի միասին էին սովորել, բայց իրար հետ չեն շփվել, երբևէ որևէ խնդիր չեն ունեցել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց դեկտեմբերի 23-ին Մասիսում սպանված 17-ամյա Էդուարդ Բեգլարյանի մայրը՝ Մարիետտա Զախարյանը։

Զախարյանը պատմելով դեպքի մանրամասները նշեց.

«Տղաս իմ ձեռքերի մեջ է մահացել, ես եմ գնացել տեսել իրեն այդ վիճակում, շտապ օգնություն կանչել, տարել հիվանդանոց։ Ինքը տղայիս սրտին, վզին 4-5 անգամ դանակով հարվածել էր, վզնոցը խաչով գողացել ու փախել՝ էրեխուս անօգնական թողնելով։ Նույնիսկ նույն օրը հասցրել էր վաճառել, նոր բռնվել։ Դեպքի օրը զանգել է տղայիս, տղաս Արտաշատի դոսաֆից տուն գալիս է եղել, հետ է կանչել, գնացել են 1-ին դպրոցի հետևը, այնտեղ գորգի չգործող արտադրամաս կա՝ տարել է այդտեղ ու հենց այդտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։ Երեխես շատ պարզ մաքուր մարդ էր, չի պատկերացրել, որ նման բան կարող է լինել։

Բայց չեմ կարծում, որ մարդասպանը միայնակ է եղել, քանի որ իր հասակը 160սմ է, քաշը 50կգ, իսկ իմ տղայի հասակը 185սմ է, իսկ քաշը 105կգ, ո՞նց կարող էր միայնակ գործել ու հարվածներ հասցնել վզին, կիծքավանդակին։ Տղաս ամռանը զորակոչվելու էր բանակ»։

Էդուարդ Բեգլարյանը քույր և եղբայր ունի՝ եղբայրը14 տարեկան է, քույրը՝ 8։ Սպանված տղայի մայրը նաև նշեց, որ իրենք լսել են, որ «վերևներից» աջակցում են ենթադրյալ մարդասպանին, որպեսզի նրա պատիժը հնարավորինս մեղմ լինի։

Նա նաև նշեց, որ քննիչից հետաքրքրվել է՝ անչափահասների համար ցմահ ազատազրկում չի գործում՝ առավելագույն պատժի չափը 20 տարին է. «Ես ուզում եմ բարձրաձայնեմ, ուզում եմ, որ ավելի խիստ պատիժ սահմանվի, որ իր նմանները չանեն էլ նման բան, որ էլ ոչ մի ծնող չզգա այս ցավը, որ վախենան, չմտածեն 10 տարի կտան, մի 5 տարի կնստեն, համաներմամբ կամ վաղաժամկետ կազատվեն ու հանգիստ կապրեն»։

դիտվել է 12269 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am