Ադրբեջանցի լրագրող. Ադրբեջանում կանանց բանտ են նետում հորինովի մեղադրանքներով

Թուրքիայում ապրող ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլիեւան  «Հալածանքների են ենթարկվել եւ բանտ են նետվել» հոդվածում անդրադարձել է Ադրբեջանում քաղբանտարկյալների, նախ եւ առաջ` անկախ լրագրողների հետ կապված իրավիճակին: «Բայց այդպիսին է իրավիճակը ազատ Ադրբեջանում, որտեղ անմեղ տղամարդկանց եւ կանանց, հատկապես` լրագրողների եւ իրավապաշտպանների բանտ են նետում հորինովի մեղադրանքներով, ընդ որում` երկար ժամկետով այն բանի համար, որ նրանք փորձել են մարդկանց   ճշմարտացի տեղեկություն հաղորդել:  Իմ բանտարկված ընկերներից ոչ մեկը, իսկ նրանք, ցավոք սրտի, մի քանիսն են, հանցագործ չէ:   Նրանք խիզախ մարդիկ են, որոնք ճշմարտությունն են ասել եւ այդ պատճառով հակամարտության մեջ են եղել իշխանությունների հետ: Նրանք անխոնջ չարչարվել են հանուն նրա, որ Ադրբեջանում կյանքն ավելի լավը դառնա», - նշված է հոդվածում: Հեղինակն անդրադառնում է Խադիջա Իսմայիլովայի` հետաքննող լրագրողի եւ ամենօրյա ռադիոծրագրի վարողի հետապնդմանը: ««Ազադլիգ» ռադիոյում աշխատելուց հետո, որը ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող  «Ազատ Եվրոպա»/ «Ազատություն» ռադիոյի ադրբեջանական տարբերակն է եւ մի քանի միջազգային կազմակերպությունների թվում էր, որոնց գործունեությունը երկրի տարածքում 2014-ին արգելվել է Ադրբեջանի կառավարության կողմից»: Իսմայիլովան մի որոշ ժամանակ ղեկավարել է նաեւ ռադիոկայանի Բաքվի գրասենյակը, իսկ երեք տարի   «Կազմակերպված հանցագործության եւ կոռուպցիայի լուսաբանում» նախագծի առանցքային ֆիգուրներից մեկն էր, որը բացահայտում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի եւ այլ պետական պաշտոնյաների իրականացրած ֆինանսական մեքենայությունները: «Ալիեւը նախագահ է ընտրվել  2003-ին` կառավարման ղեկն ընդունելով հորից, ՊԱԿ-ի նախկին գեներալ Հեյդար Ալիեւից:  Երկրում, որն ազատ եւ արդար ընտրությունների անցկացման փոքր փորձ ունի, հորից որդուն իշխանության փոխանցումը տեղի ունեցավ արագ եւ սահուն: Ընտրություններին, որոնք միջազգային դիտորդների կարծիքով խախտումներով են անցել, Իլհամ Ալիեւը ձայների մեծամասնություն ստացավ (75,3 տոկոս): 2009-ին նախագահական աթոռին երկու ժամկետից հետո Ալիեւ-կրտսերը կարողացավ համաժողովրդական հանրաքվեի օգնությամբ  հանել նախագահի վերընտրման տեւողության սահմանափակումները եւ  2013-ին երրորդ ժամկետով նախագահ ընտրվեց ձայների  84 տոկոս մեծամասնությամբ», - նշում է հեղինակը: Նրա խոսքով, 2010-ից սկսած` Խադիջա Իսմայիլովան մանրամասնորեն լուսաբանել է   Ադրբեջանի կառավարող իսթեբլիշմենթի կոռուպցիոն սխեմաները, հատկապես Ալիեւների շրջանում` նախագահի ընտանիքի հետ կապված ընկերություններին գայթակղիչ բիզնես-առաջարկներից մինչեւ օֆշորային ընկերությունների գործունեություն եւ ընտանիքի անդամներին պատկանող սեփականություններ, ներառյալ նախագահի անչափահաս որդին` Հեյդարը, որին անվանակոչել են պապի պատվին: «Իր առաջին մեծ լրագրողական հետաքննության մեջ Իսմայիլովան հայտնել է Ալիեւի ընտանիքի կապերի մասին «ԱԶԱԼ» («Ադրբեջանական ավիաուղիներ») ընկերության հետ, որը մասնավորեցրել է իր ստորաբաժանումները` շրջանցելով Պետական ունեցածքի սեփականաշնորհման պետական կոմիտեին: Նա նաեւ հայտնել է, որ կառավարող ընտանիքը մասնավոր շահույթ է ստացել մարզահամերգային   «Բյուրեղային դահլիճի» շինարարությունից, որը Բաքվում կառուցվել է  2012-ին  «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի անցկացման ժամանակ, ինչպես նաեւ ձեռք է բերել ոսկու մեծ շահութաբերությամբ հանքի շահագործման բոլոր իրավունքները:  2014-ին Իսմայիլովան հրապարակել է Ալիեւի աղջիկների` Արզուի եւ Լեյլայի կապերը երկրում խոշորագույն   «ԱզերՍելլ» հեռախոսային ընկերության հետ: Ոչ կառավարությունը, ոչ նախագահը եւ նրա ընտանիքը չեն հերքել այդ պնդումները, նրանք ընդհանրապես չեն արձագանքել լրագրողների հրապարակած նյութերին:  

դիտվել է 403 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am