«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Դալմա գարդեն մոլի» ցնցումները եղել են տանիքում օդափոխիչ սարքի ոչ ճիշտ տեղադրման պատճառով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «Միացրեցինք անջատեցինք, տեսանք, որ վիբրացիան այդտեղից է: Օդափոխիչ սարքի տակ պետք է ռետինից հատուկ միջադիր լինի, որպեսզի վիբրացիան միանգամից պատերին չհաղորդի: Չնչին, կես ժամանոց մոնտաժի աշխատանք է պահանջվել, ուղղակի չի արվել»,-ասաց նա: Վերմիշյանը նշեց, որ ցնցումը եղել է շենքի մի փոքր հատվածում՝ մոտ 200 քմ վրա, որտեղ դրսից դրված է եղել այդ օդափոխիչ սարքը: «Սարքը անսարք էր, հիմա այն ընդհանրապես անջատեցին, հոսանքազրկեցին: Կփոխեն, որևիցե վտանգ չկա, շատ արագ արձագանքել են»,- ասաց նա: Վերմիշյանը նաև հայտնեց, որ սեյսմիկ ծառայության մասնագետները տեղում մոնիթորինգ են արել հատուկ սարքերով և երեկվա միջադեպից հետո որևէ ցնցում չի գրանցվել: Վերջինս հայտնեց, որ ցնցումներից «Դալմա»-ին որևիցե կոնստրուկտիվ վնաս չի պատճառվել: «Շինարարության մեջ դա կոչվում է դիսկոմֆորտ առաջացնող վիբրացիա, այսինքն ոչ թե վտանգավոր է այլ ընդամենը անհարմարություն է պատճառում: Նորմալ շենք է և պետք է ժողովրդին բացատրել, որ հանգիստ գնան իրենց առևտուրն անեն՝ առանց պանիկայի»,- եզրափակեց նա»:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը