«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է իր փակ հանդիպումները շարունակել գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե մեկ տարվա ընթացում ինչ աշխատանք են իրականացրել գերատեսչությունները:
Արտաքին գործերի նախարարության մեր աղբյուրները փոխանցեցին, որ հունվարի 16-ին նախատեսված է հանդիպում արտաքին գործերի նախարար Ջոհրաբ Մնացականյանի հետ:
Մենք տեղեկացանք նաեւ, որ հունվարի 29-ին հանդիպում կլինի ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ իմքայլականների միջեւ: Ի դեպ, հանդիպումները նախատեսված է անցկացնել Սայաթ-Նովայի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակում, ու արդեն խմբակցության ղեկավարության կողմից պատգամավորներին հորդորել են ներկա գտնվել հանդիպումներին ու բարձրաձայնել հարցեր, որոնք կապված են այդ երկու կառույցների հետ:
Նշենք, որ տարեվերջին նման հանդիպում տեղի ունեցավ իմքայլականների ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջեւ: Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը հաստատեց կառավարության անդամների հետ հանդիպման հանգամանքը: «Ես կարծում եմ, որ սա շատ լավ ավանդույթ է, ու կարծում եմ, որ այն օգտակար է երկու կողմերի համար՝ եւ´ գործադիր մարմնի, եւ´ օրենսդիր մարմնի համար», - նշեց նա»:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը