Կառլեն Եսայանի մասին պատմող ֆիլմը՝ Հանրային Հեռուստաընկերության եթերում. video

Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված ֆիլմը՝ նվիրված ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանին, արդեն համացանցում է: Նրանք, ովքեր չեն կարողացել դիտել ֆիլմը Հանրայինի եթերում, այժմ հնարավորություն ունեն համացանցում փնտրել ու դիտել այն: Ֆիլմը պարզապես մեկ մարդու կամ ընտանիքի մասին չէ. այն իսկապես մտորելու տեղիք է տալիս՝ ինչպես ապրել, գործել դաստիարակել, սիրել ու մնալ երկրի վրա այն դեպքում, երբ այլևս հավերժի ճամփորդ ես:


Ֆիլմի ռեժիսիոր Դավիթ Գյուլղազարյանին հաջողվել է եթերային կարճ ժամանակահատվածում ներկայացնել արժեքավորը: Ավելի ճիշտ՝ պատկերներով նկարել ճշմարտությունը, որին էլ լեզու, այսինքն՝ արյուն է հաղորդել տեքստի հեղինակ Լուսինե Նազարյանը:

Ֆիլմում Կառլեն Եսայանի մասին պատմում են գործընկերները, համագյուղացիները, մանկության ընկերները, ընտանիքի անդամներն ու ճանաչված մարդիկ: Պատմում են սիրով, հիշում են ժպտալով ու կարոտելով Կառլեն Եսայանին:

Ֆիլմում Եսայանի ու նրա գերդաստանի մասին իր հետաքրքիր ձևակերպումով առանձնանում է Տեր Նշան քահանա Ալավերդյանը: «Ինձ համար կարևոր ու հարազատ բանը հայկական ավանդականությունը շարունակելն է բազմազավակության առումով։ Այդ իմաստով մենք պետք է այսօր իսկ մտահոգ լինենք վաղվա մեր պետության, մեր ազգային, հոգևոր կյանքի կառուցման համար։ Այս ընտանիքը ևս միտում ունի իր զավակների շարունակական ավանդության մեջ թողնել այն, ինչ-որ թերևս պապի և տատի ընկալումից շարունակվել է զավակների և թոռների մեջ: Այս ընտանիքի, գերդաստանի ամեն մի զավակի տրվում է ամենակարևոր դաստիարակչական դասերից մեկը՝ կիսել ուրիշի հետ»։

Այո, սա ունեցածով կիսվելու մասին իրական պատմություն է, որի հերոսները մեր ժամանակակիցներն են:

Ֆիլմը կարող եք դիտել՝ այստեղ:

դիտվել է 4711 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am