Ծեծկռտուք «սևերի և սպիտակների» միջև՝ «Կովկաս» ռեստորանում

Ամանորի նախատոնական օրերին «Կովկաս» ռեստորանում նախկինների ու ներկաների՝ «սեւերի» ու «սպիտակների» միջեւ լուրջ միջադեպ է եղել, հաղորդում է 168.am-ը:

Բախումը տեղի է ունեցել Աջափնյակ վարչական շրջանի (թաղապետարանի) նախկին ու ներկա աշխատակիցների միջեւ. պատճառը եղել է հեղափոխությունից հետո թրենդ դարձած սեւեր-սպիտակներ բաժանման շուրջ ծավալված տհաճ քննարկումները։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բանկետի ամենաթեժ պահին գինովցած մասնակիցներից մի քանիսը սկսել են իբր իշխանահաճո զրույց ծավալել, հների ու նորերի միջեւ համեմատություններ են արել, վարկաբեկիչ բառերով սուր քննադատել են նախկիններին, այդ թվում՝ նախկին ՀՀԿ-ական թաղապետի գործունեությունը, ինչից վրդովվել են թաղապետարանի հնաբնակները, եւ «քաղաքական դիսկուրսը» վերածվել է մեծ ծեծկռտուքի։

Մեր տեղեկություններով՝ միջադեպին ներգրավված են եղել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար (թաղապետ) Գեւորգ Բաբայանի վարորդն ու օգնականը, ինչպես իրենք են իրենց անվանում՝ «մի խումբ սպիտակներ»։ Եվ, ըստ մեզ փոխանցված տվյալների, «սեւերից» 4 տղաներ ծեծել են միջադեպը հրահրած՝ թաղապետարանի աշխատակազմի ղեկավարին, տնտեսվարին ու վարչական շրջանի ղեկավարի վարորդին։

Գեւորգ Բաբայանը, ասում են, ի սկզբանե նկատել է, որ դահլիճում կանանց ներկայությամբ «սեւերի ու սպիտակների միջեւ» լարված զրույց է ծավալվում։ Սկզբում Բաբայանը փորձ չի արել միջամտել երիտասարդների բանավեճին, իսկ հետո արդեն իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», եւ տղամարդիկ հայհոյախառն արտահայտություններով, իրար քաշքշելով դուրս՝ ծեծկռտուք են հրահրել, թաղապետն անհետացել է աշխատակիցների տեսադաշտից։

Ավելին, ուշագրավ է, որ Աջափնյակի թաղապետի հրավերով նույն բանկետին ներկա են գտնվել վարչական տարածքի դատախազը, ոստիկանապետը եւ ուժային կառույցներից այլ ներկայացուցիչներ։ Ստացվում է՝ նրանց ներկայությունը չի սաստել վեճի բռնվածներին, իսկ թե սույն պաշտոնյաները միջամտե՞լ են ծեծկռտուքին, թե՞ ոչ՝ մեզ առայժմ չհաջողվեց պարզել։

Ուշագրավ է, որ ռեստորանից զանգահարել են ՀՀ ոստիկանություն, չնայած միջադեպի վայրից հաղորդում ստանալու մասին մեր տեղեկությունը Ոստիկանությունը չհաստատեց։ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքում է, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը գրավոր կամ բանավոր նկատողություն է ստացել, իսկ հարցին ի պատասխան, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ Բաբայանի սեղանին այս օրերին մի քանի ազատման դիմումներ են դրվել, խնդրեց պարզաբանում ստանալ ուղիղ հասցեատիրոջից։

Առնվազն տարօրինակ էր Գեւորգ Բաբայանի արձագանքը մեր հարցադրումներին։ 168.am-ի հետ զրույցում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը զգուշավոր պատասխաններով փորձեց իբր հերքել միջադեպի մասին լուրը՝ ասելով, թե «Կովկասում» իրենց տարեմուտի բանկետին մնացել է մինչեւ վերջ, քեֆ-ուրախությունը չի խաթարվել, եւ «ոչ մի միջադեպ, հարայ-հրոց չի նկատվել իր կողմից»։

Ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարը չի տիրապետում իրավիճակին եւ տեղեկացված չէ իր քթի տակ կատարվածի մասին, իր ենթականերին՝ աշխատակազմի ղեկավարին, տնտեսվարին ու իր վարորդին ծեծի ենթարկելու մասին։

Իրականում, սակայն, պաշտոնյա Բաբայանը, մեղմ ասած՝ ճիշտ չի ասում եւ թաքցնում է տեղի ունեցածը, այն դեպքում, երբ «Կովկաս» ռեստորանում ծեծկռտուքը ոչ միայն տեղի է ունեցել, այլեւ անգամ բանը հասել է քաղաքապետ Հայկ Մարությանին, իսկ միջադեպի հաջորդ օրը Գեւորգ Բաբայանի սեղանին դրված ազատման դիմումները, որի մասին հաղորդվում է նաեւ մեր երկրորդ աղբյուրից, պատճառաբանվում են հենց Մարությանի հրահանգով։

դիտվել է 3536 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am