ԱՄՆ դեսպանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Այսօր ՀՅԴ ԳՄ-ում հյուրընկալվել էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը: Նրանք հանդիպեցին ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի հետ: Հանդիպման ժամանակ ԱՄՆ դեսպանը տեղեկացվեց ՀՅԴ Հայաստանի 20-րդ Գերագույն ժողովի գումարման և Գերագույն ժողովի կողմից նոր ընտրված Գերագույն մարմնի մասին: «Հանդիպման նախաձեռնությունը մեր կողմից էր, և երբ հանդիպման առաջարկը ներկայացվել է ԱՄՆ դեսպանատուն, ռազմական գործողություններ դեռևս չէին սկսվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով: Այնպես որ` այդ ռազմական գործողությունները փոխեցին հանդիպման օրակարգը: Մանրամասն անդրադարձ եղավ ԼՂ-ի հարցին, այս վերջին իրադարձություններին: Մենք հայտնեցինք մեր ակնկալիքները միջազգային համայնքից, Մինսկի Խմբի համանախագահող երկրներից, որ անհրաժեշտ է իրերը կոչել իրենց անուններով, անհրաժեշտ է զինադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմներ հաստատել և այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել»,- ասաց Կիրո Մանոյանը: Հանդիպման ընթացքում ակնարկ է եղել նաև ստեղծված իրավիճակում, ՀՅԴ գնահատմամբ, Թուրքիայի բացասական դերակատարությանը և Թուրքիայի մասնակցությամբ հավանական զարգացումներին: Անդրադարձ է եղել ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցության համաձայնագրին, ՀՅԴ դիրքորոշմանը ընտրական նոր օրենսգրքի և ընտրական համակարգի բարեփոխումների վերաբերյալ և այդ բարեփոխումներին ԱՄՆ աջակցության հնարավորություններին: ԱՄՆ դեսպան Միլսը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար ներկայիս առաջնահերթությունը 1994 թվականի զինադադարի 2016 թվականին վերահաստատված ռեժիմի ամրապնդումն է, փոխադարձ վստահության ուղղությամբ քայլերը եւ կողմերին՝ բանակցության սեղան վերադարձնելը։ ՀՀ ընտրական համակարգի բարեփոխումների մասով, դեսպան Միլսը շեշտել է, որ Միացյալ Նահանգները աջակցել են եւ կաջակցեն երկրում ժողովրդավարությունը ամրապնդելուն, այդ թվում՝ ընտրական այնպիսի համակարգի ձեւավորմանը, որ վստահություն կներշնչի Հայաստանի ժողովրդին։ Դեսպանը շեշտել է, որ այդ ուղղությամբ մեծ անելիքներ ունեն ՀՀ իշխանությունները, ինչպես նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերն ու քաղաքացիական հասարակությունը։ Կողմերը պայմանավորվել են նման հանդիպումները ավելի հաճախակի դարձնել։    

դիտվել է 31 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am