Սատանա կա քաղաքում

«ԱԱԾ–ն օպերատիվ–հետախուզական միջոցառումներ է իրականացնում պարզելու համար սատանայի ու որոշ շրջանակների համագործակցության ձևերը»։

Երեկ այսպիսի վերնագիր տեսա լրահոսում (հղումը՝ այստեղ)։ Մտածեցի՝ հերթական ֆեյքային լուրն է ԱԱԾ–ի դեմ, բայց պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի նյութն է։

ՀԺ–ն հարցում է ուղարկել ԱԱԾ, թե բա ի՞նչ եղավ վարչապետի հանձնարարականը սատանայի մասով։ Այնտեղից էլ պատասխանել են, որ փնտրում են և առայժմ չեն կարող տեղեկատվություն տրամադրել։

ԱԱԾ–ի դեմ, փաստորեն, ոչ միայն օտարերկյա գործակալական ցանցի ու թուրքական 5–րդ շարասյան կողմից բացահայտ հարձակում կա, այլ նաև իշխանության ներսից, ավելի ճիշտ՝ գլխից։

Թե ինչու է դրսից փորձ արվում վարկաբեկել ու թուլացնել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակում գտնվող մեր երկրի հատուկ ծառայությունը, դժվար չէ հասկանալը։ Բայց անհասկանալի ու անընդունելի է, երբ ԱԱԾ–ին հարվածում և այդ կառույցին անհարմար դրության մեջ է դնում վարչապետը։

Փաստորեն, սատանայի գոյությունը 100 տոկոսով հաստատված է և մնացել է պարզել նրա ու որոշ շրջանակների կա՞պը։ ԱԱԾ–ն նաև թեիզմի ու աթեիզմի հարթության մե՞ջ է գործում։ Լավ, ինչպե՞ս կարելի է այդպես անլրջացնել հետախուզական ու հակահետախուզական կարևորագույն ֆունկցիաներ ունեցող ուժային այդ կառույցը՝ մի օր «Դիանա Հարությունյանի» բեմադրության, մեկ այլ օր՝ սատանայի հետ կապերը պարզելու հանձնարարականներ իջեցնելով։

Ավելի լավ կլիներ ՀԺ–ն ԱԱԾ–ից հետաքրքրվեր, թե ի՞նչ եղավ Փաշինյանի այն հայտարարություններից հետո, երբ նա Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսում էր ՀՀ–ում օտարերկյա գործակալների ու Արցախում դավադիր ուժերի գոյության մասին։ ԱԱԾ–ին հանձնարարվե՞լ է գտնել նրանց, թե՞ վարչապետի հայտարարությունը զուտ քարոզչական նպատակով էր ու ատելության խոսքի տարածման շրջանակներում։

Մի խոսքով, ԱԱԾ–ին չի՛ կարելի անլրջացնել ու վարկաբեկել։ Իսկ սատանային պետք չէ փնտրել։ Այն գտնվում է մարդկանց հիվանդ ուղեղներում։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 2022 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am