Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան գրառումներից մեկը՝ գրելով. «Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինը միևնույն ժամանակ ԱԺ փոխնախագահի գրասենյակում պաշտոն է զբաղեցնում, պետական բյուջեից գումարներ է ստանում և մասնավոր ընկերություն է հիմնադրել, որը, ի դեպ, ուղիղ առնչվում է ամուսնու զբաղեցրած պաշտոնի հետ:
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը փորձում է կոծկել այս կոռուպցիոն դրսևորումը և գրառում է անում, որ իբր Բադասյանի կինն ամառվանից չի աշխատում, սակայն ԱԺ պաշտոնական կայքում առ այսօր նախարարի տիկինը գրանցված է որպես ԱԺ աշխատող:
Հատուկ տիկին Նազարյանի համար.
1) Կոռուպցիայի, մասնավորապես շահերի բախման դրսևորում է, երբ նախարարի ընտանիքի անդամը բիզնեսով է զբաղվում տվյալ նախարարի համակարգման ոլորտում։ Առավել ևս, երբ այդ բիզնեսը հիմնադրվում է նախարար դառնալուց ՀԵՏՈ և ոչ թե առաջ։
2) «ԱԺ-ում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը տարածվում է նաև Աժ փոխխոսնակի խորհրդականի նկատմամբ, իսկ այդ օրենքը ուղիղ արգելում է կատարել այլ վճարովի աշխատանք։ Նշված բիզնեսը այլ վճարովի աշխատանք է։
3) Երբ առանց մրցույթային պետական աշխատանք են տալիս ընկերոջ կամ մտերիմի տիկնոջը, դա նույնպես կոռուպցիայի դրսևորում է։ Կոչվում է «քրոնիզմ» (cronyism)։
Խնդրում եմ ինձ ծանոթ բոլոր հետևողական և պարկեշտ իրավապաշտպաններին` Արսեն Բաբայանին և Ռուբեն Մելիքյանին օգնել ստանալ այս հարցերի իրավական պատասխանները: Անհրաժեշտության դեպքում այս հարցով դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, իսկ դրանից հետո իրավապահ մարմիններին և դատարան: Շնորհակալություն»:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը