Պատերազմն ու Բաքվի «այսբերգը»

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել օրերս, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Լավրովը և Քերին քննարկել են նաև Սիրիայում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: «Քննարկվել են նաև միջազգային այլ հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ու Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Միացյալ Նահանգները ապրիլի քառօրյա պատերազմից հետո արդեն որերորդ անգամ իր նախաձեռնությամբ ռուսական կողմի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Սա դրական է այն առումով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու-երեք համանախագահող երկրներից երկուս` ԱՄՆ-ն ու ՌԴ-ն մշտական կապի մեջ են և ԼՂ խնդրի վրա, այսպես ասած` ձեռքը զարկերակին են պահում: Միացյալ Նահանգները դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության սրմանը, օրերս հայտարարել է նաև ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները. «Անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ ԱՄՆ-ն կոչ է անում հակամարտության կողմերին զերծ մնալ իրավիճակի սրումից և վերադառնալ խաղաղ բանակցային գործընթացին»։ Ռուս-ամերիկյան շփումներն այս պահին կարևոր էր ոչ միայն միջնորդական դերի առումով, այլ նաև ադրբեջանական քարոզչությանը հակազդելու տեսանկյունից: Բանն այն է, որ ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ այս օրերին պաշտոնական Բաքուն կրկին խոսում է ռուսական նախաձեռնության մասին: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը, նշել է. «Դա նման է սառցալեռան: Երևում է միայն վերնամասը, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կա ջրի տակ: Ռուսաստանի ներկայացրած առաջարկները հետաքրքրում են նաև մեզ: Մեզ առաջարկում են հակամարտության փուլային կարգավորում: Սակայն առաջին հերթին պետք է մեր տարածքներից դուրս բերվեն հայկական զորքերը: Դեռ վաղ է բացահայտել մանրամասները: Նրանք հնչեցրել են մի շարք հետաքրքիր մտքեր: Եվ դրանք բոլորը նույնպես հենված են Մադրիդյան նորացված սկզբունքների վրա: Ինչպես գիտեք, հրադադարի ռեժիմի նոր փուլը համաձայնեցվել է Մոսկվայում: Մենք նույնպես կարծում ենք, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը կարևոր հարց է: Անկարելի է այն ռազմական ճանապարհով լուծելը: Մենք մշտապես ասում ենք, որ կողմ ենք խաղաղ կարգավորմանը: Սակայն պետք է լինի արդյունք: Դա չի նշանակում, որ մենք պետք է բանակցենք ևս 25 տարի»,- ասել է նա: Ռուսական առաջարկների «այսբերգի» էֆեկտի մասին Մամեդյարովի խորհրդավոր հայտարարությունները իսկապես հանելուկային են թվում: Պատահական չէ, որ նույնիսկ դրանք Ադրբեջանի փորձագետներն են կասկածելի համարում: Ըստ նրանց, ԼՂ խնդրի կարգավորման՝ Մոսկվայի առաջարկների մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները «շատ հարցեր են առաջացնում»: Քաղաքագետ Արաստուն Օրուջլուն Contact կայքին ասել է՝ «Եթե դա Մոսկվայի պլանն է, ինչո՞ւ այդ մասին չի հայտնում Լավրովը, այլ խոսում է Մամեդյարովը: Ի՞նչ շրջաններ նկատի ունի արտգործնախարարը, երբ խոսում է հայկական զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին: Միայն Ղարաբաղին հարակից շրջաննե՞րը, թե՞ նաև բուն Ղարաբաղից պետք է դուրս բերվեն հայկական զորքերը»: Ըստ Օրուջլուի, պարզ չէ նաև ԵԱՀԿ-ի դերն այդ հարցում: Ինչո՞ւ է փուլային կարգավորման տարբերակն առաջ քաշվում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միայն մեկ համանախագահի կողմից, ո՞ւր են մյուս համանախագահները: Ի՞նչ են նշանակում Մամեդյարովի խոսքերը՝ այսբերգի երևացող գագաթի մասին: «Կարծում եմ՝ նախարարը ցանկացավ ցույց տալ, որ այդ պլանին դրական է վերաբերվում, բայց նաև հասկացրեց, որ այնտեղ կան Բաքվին ոչ ձեռնտու տարրեր»,- ասել է փորձագետը՝ հավելելով, որ «այսբերգի չերևացող մասերը» Ադրբեջանին ոչ ձեռնտու մանրամասներն են ու դրանց թվում՝ «հատկապես Բաքվին ԵՏՄ հրավիրելու առաջարկը, ինչը Բաքվում բացահայտորեն ակնարկեց Լավրովը»: «Եվ վերջապես՝ խաղաղապահների հարցը: Դժվար է պատկերացնել կարգավորման ռուսական պլանը առանց նրա խաղաղապահ զորքի մասնակցության: Իսկ դա շատ վտանգավոր պահ է»,- ընդգծել է Արաստուն Օրուջլուն: Իսկ վերջերս ազատ արձակված քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովի կարծիքով էլ, ռուսական առաջարկներն այսբերգի հետ համեմատելով, արտգործնախարար Մամեդյարովն ավելի շուտ ակնարկել է, որ Ռուսաստանի առաջարկներում որոշ պահեր լիովին բացված չեն: «Հնարավոր է՝ Ռուսաստանի առաջարկներում կան ինչ-որ ընդհանուր սկզբունքներ, որոնցով նախատեսվում է ազատել Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքները, և, այս իմաստով, դրանք համապատասխանում են Ադրբեջանի շահերին»,- ասել է փորձագետը, շարունակելով. - «Միաժամանակ, բացակայում են առաջարկների մանրամասները: Մասնավորապես, պարզ չէ հանրաքվե անցկացնելու ժամանակն ու ձևը, եթե այն, իրոք, առաջարկների մաս է կազմում: Պարզ չէ նաև խաղաղապահների տեղակայման ու նրանց կազմի հարցը: Մտահոգություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ Հայաստանն անմիջապես մերժեց Լավրովի պլանը»։ Ըստ Միրկադիրովի՝ հաշվի առնելով Մոսկվայից Երևանի «լիակատար կախվածության» հանգամանքը, դժվար թե «Սարգսյանը կարողանար իրեն այդպիսի դեմարշ թույլ տալ»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am